Ժամանակին ամենատարբեր քաղաքական, քաղաքացիական շարժումներ օգտագործում էին հատու կարգախոսներ՝ «Հիմա», «Սկսել ա», «Բավական է» և այլն։ «Բարևը մերժելու հեղափոխության» համար ամենահասկանալի կարգախոսը կարող է դառնալ ամենապարզ, ամենամարդկային հիշեցումը՝ «Ամոթ ա․․․»։
«Եկեղեցին՝ առանց ժողովրդի, և ժողովուրդը՝ առանց եկեղեցու, չի կարող լինել, տունն առանց երեխաների ու ծնողների չի լինում։ Լավի համար ուրախանում եմ, վատի համար՝ տխրում, որովհետև սա իմ ընտանիքն է, իմ տունը։ Ինչ ասեմ, թող իմաստնանան, աշխարհն է այս ամենին նայում»,- ընդգծեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Այսօր, առավել քան երբևէ, կենսականորեն կարևոր է հաղթանակի ու պարտության համարժեք գիտակցումը։ Հայաստանի իշխանությունը, ի թիվս ամենայնի, խեղաթյուրում է նաև այդ հասկացությունները՝ հատկապես երիտասարդ սերնդին ներշնչելով իրական հաղթանակների անկարևորությունը և արժևորելով նյութական «հաղթանակներն» ամենօրյա սպառողականության մրցավազքում։ Եվ պատահական չէ, որ այդ այլասերված քաղաքականությունն իրականացվում է հիշողության դեմ պայքարի տեսքով։
Ընդամենը 10 տարի առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին համայն աշխարհով տարածված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսն այսօր պետք է վերափոխվի «Հիշում եմ և ամաչում» չբարձրաձայնվող գործողության, որից հետո միայն Հայաստանում իրավիճակի և իշխանության փոփոխության միջոցով հնարավոր կլինի վերադառնալ պահանջի իրավունքին։
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում գտնվելու այս օրերին հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ: Լուսանկարներից ակնհայտ է դառնում, թե ովքեր են մասնակցում նրա հետ հանդիպմանը: Կան մարդիկ, որոնք համագործակցում են աղետաբեր ՔՊ-ի հետ Հայաստանում:
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Մարդիկ են եղել վարչության կազմում, որոնք չեն ունեցել գաղտնիության թույլտվություն, այդ մարդկանց խնդրել ենք, իրենք դուրս են եկել սենյակից։ Ի վերջո, ամեն ինչ մեր անվտանգությանն է վերաբերում, պայմանական եմ ասում՝ վարչապետը գալիս, մեզ պատմում է Ալիևի հետ հանդիպման մանրամասները, ու մարդը դա տանում հանրայնացնում է, սա նորմա՞լ է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Հովիկ Աղազարյանին ՔՊ խմբակցությունից հեռացնելու մասին։
ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ մի քանի ժամ առաջ նույն ամբիոնից Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե աշխարհը մեզ ընկալում է՝ որպես ազգ-նահատակ։
Նման ելույթներով Նիկոլ Փաշինյանը լուծում է նաև շատ ավելի գլոբալ խնդիր՝ ցույց է տալիս հասարակության ամոթի ու արժանապատվության չգոյությունը, որովհետև ամոթ ու արժանապատվություն ունեցող հասարակության դեպքում անկարելի պիտի լիներ ազգի սրբությունների վերբալ պղծումն ու նախնիների վիրտուալ արտաշիրմումը։
Նոյեմբերի 7-ը Շուշիի իրական անկման օրն է, տարելիցը։ Ուղիղ 4 տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 7-ին, Շուշին ամբողջությամբ անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Բայց այդ մասին հայտնի էր լինելու տևական ժամանակ հետո, որովհետև մինչև այսօր համացանցում՝ ՀՀ Կառավարության պաշտոնական էջում, պահպանվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի ժամը 19։19-ի հրապարակումը․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են, Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ»։
Հայաստանի կինոակադեմիան, մեծ հավանականությամբ, կատարել է քաղաքական պատվեր, գործել է ոչ թե որպես անկախ ստեղծագործողների միություն, այսինքն՝ ինստիտուտ, այլ ծառայել է առանձին վերցրած անհատի/անհատների շահերին։
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թիրախում հոգևորականներն էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը:
Ամոթը՝ ամենապարզ, մարդկային ամոթը հանրային բարոյականության ու առողջության կարևորագույն նախապայմաններից է։ Հիմա մենք ապրում ենք անամոթ ժամանակներում, անամոթ երկրում ու անամոթ հասարակությունում՝ անբարոյականության հանդուրժումը ներկայացնելով որպես քաղաքավարություն, անբարոյականության հանդուրժումը՝ որպես հաշվենկատություն, հակապետականության հետ հաշտությունը՝ որպես հարմարվողականության նշան։
Ինչպես առանձին վերցրած մարդու, այնպես էլ ազգի դեպքում, նրա բարոյական առողջության, կենսունակության, անցյալը ճիշտ գնահատելու, ներկայում իրավիճակը փոխելու, ապագան երաշխավորելու կարևորագույն ֆենոմեն է ամոթը:
Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության անարժանապատվության քայլող (տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ) մոնումենտ է, որի պատվանդանն այս կամ այն կողմ թեքելով, տարբեր երկրներ՝ Ադրբեջանի գլխավորությամբ, լուծում են իրենց խնդիրները: Եվ դա շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայ հասարակությունը չի գտել այդ պատվանդանը կազմաքանդելու միջոցները:
Ամոթը՝ որպես մարդկային հոգեբանության բաղկացուցիչ, կարևորագույն դեր ունի՝ ինչպես անհատների, այնպես էլ՝ հանրույթների կյանքում։ Լայն իմաստով, նաև ամոթն է մարդուն անասունից տարբերող հատկանիշներից մեկը։ Առանց ամոթի մարդը քիչ է տարբերվում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից, եթե ընդհանրապես տարբերվում է։ Հետևաբար՝ ամոթին պետք է վերաբերվել լրջորեն՝ որպես անհատական ու խմբային վարքագծի կարևոր կողմնորոշիչ։
Մեր օրերի ամենալուրջ խնդիրներից մեկն անհամաչափությունն է՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Մենք ապրում ենք միաժամանակ մի քանի իրականություններում, որոնք հաճախ ոչ միայն ընդհանրություններ չունեն, այլև հակասում են իրար, ավելի հաճախ՝ մեկը ապրում է մյուսի հաշվին։