ԱՄՈ՛Թ. Ֆրանսիայի հայ համայնքն աջակցո՞ւմ է Արցախը, Հայաստանը հանձնողի հակահայկական գաղափարախոսությանը

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում գտնվելու այս օրերին հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ: Լուսանկարներից ակնհայտ է դառնում, թե ովքեր են մասնակցում նրա հետ հանդիպմանը: Կան մարդիկ, որոնք համագործակցում են աղետաբեր ՔՊ-ի հետ Հայաստանում: Իհարկե, դեռևս հայտնի չէ՝ արդյոք Փաշինյանի ադրբեջանա-թուրքական պրոպագանդային որևէ մեկը հակադարձե՞լ է, թե՞ ոչ,  դա դեռ կփորձենք ճշտել, բայց փաստը, որ ներկա են գտնվել Հայոց ցեղասպանությունն ուրացողի հետ հանդիպմանը, արդեն իսկ ամոթալի է: Ներկայացնենք Փաշինյանի որոշ «մտքեր».

  • «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ՔՊ-ի գաղափարական տրանսֆորմացիան է. այն պիտի դառնա ամբողջ հանրությանը: 
  • Սփյուռքը պիտի աջակցի ՔՊ-ի՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը: 
  • Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից եղել է մեկ կուսակցության՝ ՀՅԴ-ի գաղափարախոսություն: 
  • Բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո. ՀՀՇ-ին թվացել է՝ ինքն ավելի լավ դաշնակցական է: 
  • Հայաստանի Հանրապետությունը չպետք է օգտագործել այլ հայրենիքի համար: 

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս