Ռ-Էվոլյուցիա Թողարկում 2

Այսօր Հայաստանում բոլոր սպասումներն ու մտահոգությունները պայմանավորված են 2013 թվականի փետրվարով: Ընդհանրապես, փետրվարը խորհրդանշական ամիս է Հայաստանի համար: Այնպես է ստացվել, որ վերջին երկու-երեք նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հենց փետրվարին: Սակայն մեզ համար ամենաբախտորոշ փետրվարը եղել է 1988 թվականի փետրվարը` ղարաբաղյան շարժումը, Հայաստանի Երրորդ Հանրապետության ձևավորումը սկզբնավորած փետրվարը: Ընդամենը երկու ամիս հետո մենք նշելու ենք Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Նույն օրերին Հայաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Փետրվարյան հեղափոխության, ղարաբաղյան շարժման ու ներկայիս տեղապտույտի մասին է մեր զրույցը Ղարաբաղյան կոմիտեի անդամ Դավիթ Շահնազարյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս