«Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հետո պնդում եմ՝ Փաշինյանը որքան հնարավոր է շուտ պետք է հեռանա, նա ունակ չէ իրավիճակը ճիշտ գնահատել։ Նիստից որևէ բան ասել չեմ կարող, բայց այն մարդիկ, որոնք այսօր խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին, կա՛մ տգետ են, կա՛մ դավաճան։ Ես վախենում եմ, որ Թուրքիան առաջինը քայլ անի, ասի՝ եկեք, բացենք սահմանները։ Մտավախություն ունեմ, որ Թուրքիայի հետ սահմանները բացելու հետ կապված քողարկված խոսակցություններ են գնում»,- ասաց Աբովյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան սահմանները բացելու համար Հայաստանի առաջ դնելու է պայմաններ, որոնցից մեկով պահանջելու է չճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Հայ ժողովրդի միասնական պայքարը շարունակվում է հանուն հայրենիքի փրկության: Այսօր բազմաթիվ քաղաքացիներ հաղթահարելով իրենց սուգը, իրենց անձնական ողբերգությունը, պարտությունը, դուրս են եկել պայքարի հանուն ՀՀ ապագայի ու հայրենիքի փրկության»,- «Արժանապատվության երթի» ավարտին նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է, որ հանրային ճնշման հետ՝ Նիկոլ Փաշինյանն այլ ելք չի ունենալու, քան հեռանալը. նա պետք է արագ հեռանա և դրանով ցույց տա, որ գոնե մի փոքր մտածում է երկրի մասին։
«Չխփե՜ք». ինչպես հեռացրեցին սադրիչներին երթի շարքերից
Այսօր երթից հետո՝ Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ մենք հզոր ազգ ենք, ուղղակի մի փոքր հիասթափված ենք, բայց ոտքի կկանգնենք:
«Մենք բոլորս միասին, հանուն մեր հայրենիքի, հանուն Հայաստանի և Արցախի՝ ոչ ենք ասում այս դավաճան իշխանություններին, այս սրիկաներին, որոնք խաբելով մեզ՝ բերին-հասցրեցին այս աղետալի վիճակին: Արդեն մի քանի օր մենք շատանում ենք, մեր շարքերը համալրում են շատ-շատ արժանապատիվ մարդիկ, մեր շարժումը, հայենիքի փրկության շարժումն իրականում միտված է միայն մի բանի՝ փրկել մեր հայրենիքը կործանումից»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը:
«Յուրաքանչյուր մարդու համար, երևի, ամենադժվարն է իր հայրենի հող ու ջուրը կորցնելը: Սա հիմնական պատճառն է, որ ես մասնակցում եմ այս երթին, արժանապատվության՝ հանուն մեր ժողովրդի արժանապատվության:
Քաղաքացիները պատուհաններից բղավում են՝ «Նիկո՜լ, դավաճան
Այսօր «Արժանապատվության երթի» ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց ծափերով ողջունել այն սպաներին, որոնք այս օրերին դուրս են գալիս համակարգից ու հրաժարվում են կատարել իրենց համար անընդունելի հրամաններ:
Հանրապետության Հրապարակը՝ այս պահին
«Հայ ժողովրդի միասնական բռունցքը հեռացնելու է քեզ, Նիկոլ». Իշխան Սաղաթելյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում փակ հանդիպում ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Ըստ նախնական տվյալների, փակ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պետք է քննարկեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր:
Երևանը՝ այս պահին
«Փաշինյանի իշխանությունը տարածվում է 2.5 շենքի վրա». Անդրանիկ Թևանյան
Երևանի փողոցներում վարորդները ազդանշաններով ողջունում են երթի մասնակիցներին:
«Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միասնական են». Վահե Էնֆիաջյան
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ուշագրավ մանրամասներ ներկայացնելով «Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին»: Նկատենք՝ գրառման մեջ նախկին դեսպանը հիշատակում է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը:
«Ա՛յ անգրագետ, քաղաքական պատասխանատվությունը հրաժարականն է. դու զրո ես».Է. Շարմազանով
Մեկնարկել է Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթը. ՈՒՂԻՂ
«Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է իր՝ առանց այդ էլ գոյություն չունեցող իշխանությունը»
Ըստ նախնական տվյալների, վարչապետն իշխանական պատգամավորների հետ քննարկելու է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ բարեփոխումները: Փակ հանդիպմանը մասնակցում են Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը:
Վազգեն Մանուկյանը հանդիպում է երիտասարդների հետ. ՈՒՂԻՂ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը:
Քաղաքացիները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը. ՈւՂԻՂ
«Գեներալից պատասխան չստացանք. մի պատահական չոբան երևի դրանից ավելի լավ տեղեկություններ տա»,- Պաշտպանության նախարարության առջև բողոքի ակցիայի ժամանակ Անդրանիկ Մակարյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողի հայր Հրաչ Վարդանյանը:
«Մեզ հիմա պետք է, որ ասեն՝ ուր են մեր զինվորները, ուր են մեր անհետ կորածները»,- 168.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայող Դավիթ Ադոյանի հայրը՝ Տիգրան Ադոյանը:
Սևազգեստ մայրերի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հրապարակվում է Վահրամ Բաղդասարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
«Տագնապ, ապատեղեկատվություն, չճշտված ինֆորմացիա կամ հակասող ինֆորմացիա հայտնվում է միայն այն դեպքում, երբ առաջին՝ պաշտոնական աղբյուրներից կատարվողի վերաբերյալ բավականաչափ տեղեկացված չէ հանրությունը, չկա հստակ ու ճշգրիտ ինֆորմացիա, երկրորդ՝ երբ իրենք չունեն վստահություն պաշտոնական աղբյուրների հանդեպ: Դրա մեղավորը, իհարկե, պաշտոնական քարոզչությունն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մեդիաահաբեկչության վերաբերյալ հայտարարությանը: