«Ես կարող եմ ևս երեք հոգու մասին ասել, որոնք մասնակցել են այդ հանդիպումներին: Եթե ես ականատես չլինեի կամ ինձ մոտ փաստեր չլինեին, ես այսպիսի բաներից չէի խոսի: Մոտակա ժամանակ այդ անունները կհնչեն, դրա համար լավ կլինի, որ այդ մարդիկ իրենք ի հայտ գան, իրենց սխալն ընդունեն, պատիժը կրեն և իմ մուտքն էլ բացեն, որ ես վերադառնամ Հայաստան: Այս երեք հոգուց երկուսն ինձ անձամբ ճանաչում են, ես էլ իրենց եմ շատ լավ ճանաչում, իրենք այսօր բարձրաստիճան քաղաքական գործիչներ են և ներկայացնում են իշխող ուժը: Մյուս մասնակիցը հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է, որը գործում է Հայաստանում և ֆինանսավորվում է Սորոսի կողմից»,- ասաց նա:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը վստահեցնում է՝ Հայաստանում իշխանափոխության հանրային պահանջ չկա. այդ մասին խոսելն անգամ աբսուրդ է, ուստի առաջարկում է «Բարգավաճ Հայաստան», Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքից առաջ նման պահանջի մասին չխոսել ու սպասել։
«Այստեղ՝ ոչ միայն մի դատավոր, ոչ թե մի պաշտոնատար անձ, այլ մի ամբողջ դատական համակարգ՝ վճռաբեկ դատարանով հանդերձ, քուն ու դադար թողել էին և մտածում էին, թե երբ է այս գործը պաշտպանը ստանալու, որ վերցնեն ու 3 օրվա մեջ էլ բողոքի վերաբերյալ որոշում կայացնեն»,- քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Ես ՍԴ նախագահի թեկնածու չեմ առաջադրելու». Արևիկ Պետրոսյան
«Իհարկե, հասունացել է իշխանափոխության պահը, մարդկանց 70 տոկոսը սոված է, աշխատանք չունի»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է իշխանության փոփոխության օրակարգով հանրահավաք անցկացնելը:
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից դուրս եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Դատարանի բակում հավաքված աջակիցները նրան ողջունեցին «Ծառուկյան, Ծառուկյան» վանկարկումներով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 3 դեմ և 2 կողմ ձայներով Երվանդ Խունդկարյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ:
5-օրյա ժամկետում կլինեն ՍԴ նախագահի նոր ընտրություններ. Էդգար Շաթիրյան
Ոստիկաններն ու կարմիր բերետավորները քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի բակից, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին 2 քաղաքացիների։
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի բնակիչ Բաղդասար Հակոբյանը՝ ասելով, որ տարիներ առաջ վերադարձել է Հայաստան և պարզել, որ իրեն մահացած են ճանաչել՝ մահվան վկայական ունի:
«Ծառուկյանին ուզում են ձերբակալել միայն նրա համար, որ գործին չխոչընդոտի»:
Սահմանադրական դատարանի (ՍԴ) բակում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն դիտարկմանը, թե ըստ Հրայր Թովմասյանի՝ քաղաքական շրջանակները, հնարավոր է, ՍԴ նախագահի նոր թեկնածու ունենան, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ասաց, որ ինքը չգիտի՝ ի՞նչ ինֆորմացիա ունի և որտեղի՞ց:
ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը:
«Ամեն ինչ արել են, որպեսզի Գագիկ Ծառուկյանն արագ կալանավորվի». Փաստաբան:
Ծառուկյանին կալանավորելու դեպքում մենք ունենք մեր ճանապարհային քարտեզը:
«Տրվել է հրահանգ. առաջիկայում իմ մասին մի ձայնագրություն են հրապարակելու». Զոհրաբյան
«Մարդկանց հոսքն էլ ավելի է շատացել. հանրահավաքը տեղի է ունենալու». Էնֆիաջյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը վստահ է, որ հոկտեմբերի 8–ին կայանալիք հանրահավաքը լինելու է բազմամարդ։ «Ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը սպասում է քաղաքական խոսքի»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Մինասյանը։
Բողոքի ակցիաներ՝ կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ։
«Իշխանությունը կարող է հանգիստ նստել ու սպասել հանրահավաքին»
Մինչ ՍԴ–ում փակ դռների ետևում ընթանում է նախագահի ընտրությունը, մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը մեծ հավանականությամբ չի հավաքի իր համար վճռորոշ՝ մեծամասնության ձայնն ու ՍԴ նախագահի ընտրության համար վճռորոշ «սպիտակ ծուխն» այսօր ևս չենք տեսնի:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Նիստին ներկա է նաև Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ շատ բարձր տրամադրություն ունի.
«Իրականում այս իշխանությունը քայլեր է անում, որոնք անհասկանալի են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ Ի՞նչ է՝ Նիկոլ, դու ռուսներին բա՞ն ես պատմում Արմենի միջոցով, ինչի նրանք չգիտե՞ն՝ Արմենն ով է։ Այս իշխանությունը քայլեր է անում, հետո ազդակներ է ստանում ու փորձում է դրանք ուղղել։ Մե՛կ Ռուսաստանին համարում է թշնամական երկիր, մե՛կ գործակալներ փնտրում, հետո էլ զարմանում է, թե ինչո՞ւ Ռուսաստանն իր օդային սահմանները չի բացում Հայաստանի համար»,- ասաց Նիկոյանը։
Երվանդ Խունդկարյանը պատասխանել է դատավորների հարցերին, ընտրություն տեղի չի ունեցել. Շաթիրյան
ՍԴ նախագահի պաշտոնի համար կա 1 ինքնաառաջադրում և 1 առաջադրում. Արևիկ Պետրոսյան
«Այստեղ միակ տուժողն ուսանողն է: Երբ դասապրոցեսը խանգարվում է, ուսանողը չի ստանում իր հասանելիք գիտելիքը: Բոլորս էլ տեղյակ ենք, որ ուսանողի վարձավճարից է ձևավորվում դասախոսի աշխատավարձը, և դասախոսը պարտավոր է գիտելիք տրամադրել ուսանողին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, խոսելով ՀՊՏՀ-ում ստեղծված իրավիճակի մասին, ասաց ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը:
ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՈՒՂԻՂ
Տնտեսագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Երեկ հայտարարություն էին տարածել, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ՝ ՀՊՏՀ-ն դադարեցնում է ուսումնական գործընթացն այնքան ժամանակով, մինչև հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորը՝ Դիանա Գալոյանը՝ օրենքով սահմանված կարգով նշանակվի։ Այսօր համալսարանի բակում բաց քննարկում էին հրավիրել: 168.am-ը զրուցեց ուսանողների հետ՝ իմանալու, թե կո՞ղմ են դասերի դադարեցման տարբերակով խնդրի կարգավորմանը՝ Դիանա Գալոյանի նշանակմանը:
«Այսօր ուզում էի բոլորս հանեինք դիմակները, օդի հարկերը վճարեինք, մարեինք արտաքին պարտքը և թալանված բյուջեն վերականգնեինք, քանի որ հույս չունեմ, որ վարչապետիստը բան կփոխի այդ ոլորտում: Մենք փրկություն չունենք, հես ա, շուտով «ընդդիմադիր» քաղաքական ուժերն էլ ոտքի կկանգնեն, նույն մեր պարապ ոստիկանությունը կհայտնվի այնտեղ, իր բուն գործառույթներից շեղված: Ոստիկանների կեսը մոստերի վրա պարեկություն են իրականացնում, որ մարդիկ իրենց չգցեն, որովհետև այսօր այնքան դժգոհ է հասարակության մեծամասնությունը, որ փրկությունը մոստերից գցելու մեջ է տեսնում»,- ասաց բողոքող տղամարդը:
«Պրոֆիլի» հյուրը Սաթիկ Սեյրանյանն է