«Այսօր Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ իրականացնում են անհնազանդության ակցիաներ, դավաճան Նիկոլի հրամանով մեր ընկերներից շատ շատերին՝ մի քանի հարյուրների, բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ: Այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձում է ջլատել մեր պայքարը, բայց արդյո՞ք կստացվի նրա մոտ կասեցնել մեր պայքարը»,- Ֆրանսիայի հրապարակում ակցիայի մասնակիցներին դիմեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ես չեմ մեղադրում ոստիկաններին. ոստիկանները մոլորված են և կատարում են դավաճանի հրամանները»․ Վանեցյան
Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են «Արժանապատվության երթի« մասնակցիներին
Զանգվածաբար բերման են ենթարկվում քաղաքացիներ
«Ժողովո՛ւրդ, դո՛ւրս եկեք փողոց, հասկացե՛ք, որ վիճակն օրհասական է». Արթուր Վանեցյան
«Աղջկան թողեք…». ոստիկանները քաշքշում են Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդ աղջկան
Ոստիկանները բերման ենթարկեցին Իշխան Սաղաթելյանին՝ ոտքերից, ձեռքերից բռնած նրան տանելով մեքենա
«Նիկո՜լ, դավաճան». Ֆրանսիայի հրապարակը փակ է
Շտապօգնությունը հիվանդանոց տեղափոխեց ոստիկանական բռնություններից ինքնազգացողությունը վատացած քաղաքացուն․ «Մեդիապորտ»
Ոստիկանները փորձում են բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին և ակցիայի այլ մասնակիցներին
Երևան–Սևան մայրուղին փակած վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին բերման են ենթարկում
«Սպանեցիք…». ոստիկանները քաղաքացուն քաշքշեցին, նա գլուխը հարվածեց ասֆալտին
Քաղաքացիները Սարյան փողոցից երթով միացան անհնազանդության ակցիայի մասնակիցներին
Ավտոերթ՝ Մաշտոցի պողոտայից
«Նիկո՜լ, դավաճան». Բաղրամյան պողոտան՝ այս պահին
Քաղաքացիները փակել են Վանաձոր–Ալավերդի միջպետական ճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին. ՈՒՂԻՂ
Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Գեղամ Մանուկյանին․ նրա ակնոցներն ընկան գետնին
Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը փակ է. քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փողոցներ են փակում․ ՈՒՂԻՂ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության հերթական ակցիայի ընթացքում մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Մոլդովական-Թոթովենց փողոցների խաչմերուկը:
Քաղաքացիները փակել են նաև Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկը
Քաղաքացիները փակել են Երևանի Մոլդովական-Թոթովենց խաչմերուկը. ՈՒՂԻՂ
Մետրոպոլիտենի աշխատանքը շարունակում է պարալիզացված մնալ. քաղաքացիները թույլ չեն տալիս գնացքները շարժվեն:
Մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է. Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կանգնեցրել են գնացքները:
Այս ամենը պարզ է ու այսքան տեսանելի, և էլի մեր ժողովրդի մեջ մարդիկ կան, որ դեռ իրեն կողմնակից են, որովհետև ինչ-որ նախկիններ կարող է հետ գա՞ն: Այդ նախկինները հետ են գալու՝ միայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ: Նիկոլ Փաշինյանը եղավ այդ նախկինների սրբացման, ներման պրոցեսն ապահովողը: Միքայել Սրբազանն էլ այդ միտքը հայտնեց, որ ցանկացած կոռուպցիա ներելի է, եթե դու երկրումդ ապրում ես ապահով, եթե քո սահմանամերձ գյուղերը թուրքը չի գծում՝ տեղի գյուղացիների հետ, այլ դու ապահով ես… իհարկե, հետ են գալու նախկինները:
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա. Մնջոյանի անվ. նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանն ահազանգում է՝ Հայաստանում միակ և բացառիկ նշանակություն ունեցող գիտահետազոտական կենտրոնի քանդման մեկնարկը տրվում է, ինչը կանխելու համար ինստիտուտի աշխատակիցները կանգնել են պետական կառույցը հենց պետությունից պաշտպանելու խնդրի առաջ։ Ահազանգը գիտնական Թոփուզյյանը հնչեցրեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ մանրամասնելով խնդրի բովանդակությունը։
«Ինձ համար սա է կարևոր, նաև այն, որ մարդիկ այնտեղից չկրճատվեն։ Առաջ եթե մտածում էինք բնապահպանական ինչ-ինչ խնդիրների մասին, հիմա մեզ համար օրհասական է սոցիալական և կենցաղային տարրական հարցերի լուծումը, որը տվյալ պարագայում լուծում է Սոթքի հանքավայրը։ Վարդենիսը և մի շարք բնակիչներ կախված են հենց այդ աշխատատեղից։ Խոսքը 984 աշխատակցի մասին է, որոնք բոլորն այդ տարածաշրջանից են, և եթե հանքն իր ամբողջ ծավալով չշարունակի իր աշխատանքը, կունենանք անխուսափելի կրճատումներ։ Ըստ էության խոսքը 6-7 հարյուր աշխատողի մասին է, եթե ոչ ավելին, եթե հանքն իր ամբողջ թափով չսկսի աշխատել, ապա կրճատումներ կլինեն»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
«Ժողովուրդ, ո՞ւր է մեր քաղաքապետը, ո՞ւր են մեր պատգամավորները, ընկել էին ժողովրդի ոտքերը, որ իրենց ընտրեին, ո՞ւր են»,- այսօր Էջմիածնի N զորամասի դիմաց ասաց նույն զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, որը անհետ կորած 34 զինծառայողների հարազատների հետ վաղ առավոտից շտապել էր նշված զորամաս, պարզելու, թե ի՞նչ լուր ունեն տղաներից:
Կառավարության առջև տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական կրեատիվ ցույցը: Մասնակիցները կառավարության շենքի մոտ շարքով դասավորել էին Ֆեյսբուքում և սոցիալական այլ հարթակներում վարչապետի ֆեյք աջակիցների նկարներով պաստառները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կազմակերպել են Նիկոլ Փաշինյանի «աջակիցների ակցիա»: