Մի արա, մի արա…Ի՞նչ ես ուզում ինձնից դու. կարմիրբերետավորը՝ Աննա Մկրտչյանին:
Այս բաժանմունքում կան նաև բերման ենթարկված անչափահասներ. Ռոբերտ Հայրապետյան:
Նիստերից բացակայող պատգամավորները կենթարկվեն պատասխանատվության. Վլադիմիր Վարդանյան:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՈՒՂԻՂ։
Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է։
«Մեզ տարան Զեյթունի բաժին, ասեցին տեղ չկա, հիմա բերել են Էրեբունի, էլի տեղ չկա». Լևոն Քոչարյան
Շատ նորմալ է, երեկ պարգևավճար են ստացել, էսօր պիտի արդարացնեն դա. Աննա Մկրտչյանը մնաց մենակ:
Կարմիրբերետավորներն «օգնեցին» փակել Տերյան փողոցը
Տղաներին և աղջիկներին վայրենավարի, սալջարդերով բերման են ենթարկել. Աննա Մկրտչյան։
Վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմադիրների անհնազանդության ակցիաները։ Ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ոստիկանությունը ժամը 10-ի դրությամբ հաղորդում է 155 բերման ենթարկվածի մասին։
ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանին քաշքշելով տանում են. ոստիկանը ասում է, որ չի ճանաչում պատգամավորին:
Աղջիկներին քաշքշելով հանում են փողոցից:
Իսահակյան-Տերյան խաչմերուկը կաթվածահար է. շենքերից մեկից ծածանվում է Արցախի դրոշը:
Ոստիկանական ավտոբուսում բղավում են՝ «Առանց թուրքի Հայաստան» :
Տերյան-Իսահակյան խաչմերուկում երթևեկությունը պարալիզացված է:
Կարմիրբերետավորները սխալմամբ ակնթարթորեն բերման ենթարկեցին մայթով քայլող, դասի շտապող երիտասարդին:
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․
Հիմա բրթում ե՞ս թե չէ. Մի գոռա իմ վրա. Աննա Մկրտչյանի և կարմիրբերետավորի միջև վեճ ու քաշքշուկ սկսվեց:
Թեկուզ մնամ միայնակ. միևնույնն է՝ ասելու եմ՝ «Առանց Նիկո՛լ, Հայաստան». քաղաքացի:
Զեբրայով անցնող քաղաքացիներին են բերման ենթարկել. Ռուբեն Մելիքյան:
Նարեկ Սամսոնյանին, Հենրիխ Դանիելյանին բերման ենթարկեցին. հրաժարվում են տրամադրել բժշկական օգնություն:
Քաղաքացիներն ազդանշաններով ողջունում են խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին:
Հարգելի ժողովուրդ, միացեք արժանապատիվ պայքարի. Արթուր Թովմասյան:
«Քո նմանի համար ենք պայքարում». լարված իրավիճակ Նոր-Նորքի 7-րդ զանգվածի խաչմերուկում:
Փակված փողոցում կանգնած մեքենայից դուրս եկած քաղաքացին միացավ ցուցարարներին:
Լարված իրավիճակ’ Մաշտոցի պողոտայի շուկայի դիմաց. ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում
Քաղաքացիներից մեկը փորձում էր մեքենան վարել ակցիայի մասնակիցների ուղղությամբ. ոստիկանները կանգնեցրին:
Նիկոլ Փաշինյանի 100 ստերը. ցուցարարները գրքեր են բաժանում վարորդներին
Մեզ երկիր է պետք, չենք վախենում բերման ենթարկվելուց. փողոց փակած կին։
Առանց թուրքի Հայաստան ունենալու հարցում ոստիկանները մեզ չպետք է խանգարեն. Հենրիխ Դանիելյան։