Տեղյակ եմ, որ Արցախի նախագահն ամեն օր զանգում է Բաքու. Սամվել Բաբայան
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այսօր հրավիրվել էր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։
Լրագրողները Սամվել Բաբայանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Արցախի ապագան, նա պատասխանեց, որ կա առաջին տարբերակ՝ բանակցություններ՝ վերադարձի վերաբերյալ, մնացածը կտեսնեն, ժամանակը ցույց կտա։
Թե ո՞վ պետք է բանակցի, Սամվել Բաբայանը լրագրողների հարցերի հիման վրա եզրակացություն անելուց հետո դիմելով նրանց՝ պատասխանեց.
«Դուք այսօր ինձ համոզեցիք, որ Ղարաբաղում նախագահ ունեք, երևի իրենք էլ պետք է բանակցեն, ես ինչքան գիտեմ, իրենք էլ բանակցում են»։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրում Արցախի ու արցախահայության վերաբերյալ կետերի բացակայությանը, Սամվել Բաբայանն ասաց.
«Հնարավորին չափ տեղյակ եմ, որ Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է։ Սամվել Շահրամանյանը, որին դուք շատ սիրում եք, ընդդիմադիր դաշտը, հիմա այդ մարդը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է։ Թե ինչ է բանակցում, իրեն հարցրեք, ինքը կասի։ Ինքն իր ելույթում ասում է, որ բանակցում է վերադարձի մասին։
Դուք հարցնում եք Ղարաբաղի ապագայի մասին, ես էլ ասում եմ՝ իշխանություն կա, բանակցում է վերադարձի մասին»։
Հարցին՝ ստույգ տեղեկություններ ունի՞, որ Սամվել Շահրամանյանը բանակցում է Բաքվի հետ, Սամվել Բաբայանը պատասխանեց, որ Արցախի ԱԺ պատգամավորների, խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպել, խոսել է այս մասին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում