«Նրանք իրապես տագնապած են, խուճապի մեջ են: Իրավիճակ է երկրում փոխվել. երբ երթեր են իրականացվում, ճանապարհներ են փակվում և այլն, մեր քաղաքացիները, որոնք փաստացի երթի մեջ չեն կամ հանրահավաքի չեն մասնակցում, ողջունում են մեզ: Հիմա մենք, արդեն 2.5-3 ժամ է՝ փակել ենք Բաղրամյան պողոտան, երբ շարժվենք, կտեսնեք, որ այնտեղ կանգնած և սպասող մարդիկ ոչ թե դժգոհում են, այլ ողջունում են»:
44-օրյա պատերազմի ծավալը մեծ է. 6 ամիս հետո 1 տարի էլ է անհրաժեշտ լինելու. Անդրանիկ Քոչարյան:
Քննիչ հանձնաժողովները չեն կարող արդյունավետ աշխատել. ուզում է 6 ամիս լինի, ուզում է՝ 2 տարի. Թունյան։
Ընդդիմադիրները զբաղված են մանր-մունր խուլիգանություններով:
Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է Քննիչ հանձնաժողովներին տալ ավելի երկար ժամկետ:
Արդեն բավական է, մենք չենք ուզում Ամարաս, Դադիվանք թուրքի ուղեկցությամբ գնալ. քաղաքացի:
Եթե դիվանագետները չեն կարողանում արտաբերել այդ բառերը, ուրեմն տեղ չպետք է ունենան ԱԳՆ-ում. Գրիգորյան:
Բրյուսելում իշխանությունները թշնամու հետ համաձայնվել են, որ Արցախը էթնիկ խումբ է. Սոս Հակոբյան:
#ՀԻՄԱ. Պատգամավորները ԱԽ-ի մոտ բանակցում են շենք մտնելու համար. ՈՒՂԻՂ
Այն տրամադրությունը, որը կա այսօր, անխուսափելի է դարձնելու առանց Նիկոլ Հայաստան ունենալը. Վարդևանյան:
Ինչքան պետք է այդքան էլ պայքարելու ենք՝ մի բան էլ ավել. քաղաքացի:
«Մեզ ասացին, որ 155 աշխատակիցներից գրեթե ոչ ոք չի կարողացել շենք մտնել մեր շրջափակումից հետո՝ շնորհիվ ձեզ: Այս տարածքում է գտնվում նաև Համահայկական հիմնադրամը. նաև հիմնադրամի աշխատակիցները չեն կարողացել շենք մտնել:
Աննա Գրիգորյանը Արցախի դրոշ է փակցնում ոստիկանական վահանի վրա
Երթերի ընթացքում որոշ ոստիկաններ մեզ ողջունող քաղաքացիներին հատուկ նկարում են. Հայկ Դերձյան:
Կարմիրբերետավորների մի մասը հետ քաշվեց նախագահական նստավայրի մոտից
Ոչինչ չեն հայտնաբերել նպատակը շահարկումն էր. Բագրատյանը՝ Մինասյանի գլխավորած քննիչ հանձնաժողովի մասին:
«Երբ մենք շրջափակում ենք որևէ պետական շենք, ապա նախապես սահմանված ժամկետ չկա, այսինքն՝ շրջափակում ենք այնքան, որքան մեր ժողովուրդը ցանկանում է։ Այսօրվա ակցիայի նպատակը պարզ է՝ պայքարը սկսելու առաջին օրվանից հայտարարել ենք, որ այն բոլոր պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում Հաայստանի ու հայ ժողովրդի շահերը, պետք է շրջափակվեն հայ հայ ժողվորդի կողմից և խոչընդոտեն նրանց գործունեությունը»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների:
Շրջափակված է ինչպես ՀՀ նախագահական նստավայրը, այնպես էլ ՀՀ ԱԽ շենքը. Իշխան Սաղաթելյան:
«Ուրեմն՝ Հայաստանը պանթուրքիզմի համար չի դառնալու «պրոխոդնոյ դվոռ»։ Կանգնում՝ «լոլոներ» են կարդում, ասում են՝ չերեզ Նախիջևան կգնանք Հորադիզ, կամ չերեզ Հորադիզ, Նախիջևան կգնանք Մոսկվա։ Այ գլխիդ ձյուն գա, եթե դու ունես Երևան-Ղազախ երկաթգիծ, ապա այդ երկաթգիծն օգտագործի։
Պարոն Խաչատուրյան, Դուք պոպկորնով կինո նայող չեք, որ հետևեք գործընթացին. Նաիրա Զոհրաբյանը` նախագահին:
Քոչարի՝ Բաղրամյան 26-ի գլխավոր մուտքի դիմաց:
Բաղրամյան փողոցում են ոստիկանության բարձրագույն սպայական կազմը և ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը։
Շուրջ մեկ ժամ առաջ ընդդիմության անդամներն ու համակիրները շրջափակեցին նաև ՀՀ Անվտանգության խորհրդի շենքը։ Այստեղ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կուտակվել, ներկա էր նաև Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանը: Նշենք, որ մինչ այդ շրջափակել էին նաև նախագահականի շենքը։
«Երևի բոլորը կմտածեն, թե մենք ինչ գործ ունենք այստեղ, հիմա բացատրեմ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը դավաճան է, երևի դավաճանության չեմպիոնատում Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մեջ անգերազանցելի դավաճան է։ Երևի Վասակ Սյունին հիմա նախանձում է դագաղի մեջ շուռ գալով, թե ինչ ավելի մեծ ստորություններ կարելի էր անել այս ժողովրդի գլխին, բայց ինքը չի ֆայմել անել։ Բայց այդ դավաճանը միայնակ չի գործում, Նիկոլը ոչ մի բանի չէր հասնի և չի հասնի, եթե իր կողքին չլինեն իրեն սպասարկող «շիստյորկեքը»»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Նախագահական նստավայրի բոլոր մուտքերը փակ են. Հայկ Մամիջանյան:
Անվտանգության խորհրդի շենքի մոտ ոստիկանները վահաններով ուժեղացված ծառայություն են իրականացնում:
Ընդդիմության անհնազանդության ակցիան. ՈՒՂԻՂ:
«Դա ամենամեծ միֆն է: 2021թ. Հայաստանի հանրության ներկայացուցիչներն էին այդ 680 հազար մարդիկ, որ ընտրեցին Փաշինյանին: Ո՛չ, Հայաստանի հանրությունն է որոշելու: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն իրեն այդ հարցը տա՝ ինքը ուզո՞ւմ է ունենալ անկախ պետություն, դրոշ, հիմն, այբուբեն, իր երեխաներն ապրեն ապահով, առանց վախի, որ նրանց փողոցում այլ ազգի ներկայացուցիչները կարող են նեղացնել, թե՞ չի ուզում: Բոլորս ենք որոշելու: Դա նույնն է, որ ասես՝ ընտանիքի բյուջեն ընտանիքի հայրն ու մայրը չեն որոշում, այլ՝ տասներորդ հարկի հարևանը: Մեր երկրի տերը մենք ենք, մի՛ հավատացեք նման բան ասողներին»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն է: