Հեղուկ գազի բորսայում գները թանկացել են, դրա համար ներքին շուկայում ևս թանկացել են. Գեղամ Գևորգյան

Հայաստանում հեղուկ գազի գնի բարձրացման պատճառը բորսայական գների բարձրացումն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Ամբողջ աշխարհում ներմուծվող ապրանքի գները բարձրացել են, և այդ իսկ պատճառով ներքին շուկայում են գները բարձրացել»,– ասաց նա։

Նշենք, որ մայիս ամսին հեղուկ գազի գինը 90 դրամ է եղել, իսկ հունիսին այն հասել է 190-200 դրամի։

Գևորգյանը հերքում է տնտեսագետների այն պնդումը, թե հեղուկ գազի գինը բարձրացել է շուկայից փոքր խաղացողների հեռացման արդյունքում։
«Վերջին թարմացված տվյալներով` հեղուկ գազ ներմուծող ընկերությունների թիվը 98 է։ Որևէ մեկի չափը 10 տոկոսը չի։ 10 տնտեսվարողի մոտ 4-5 տոկոս է մասնաբաժինը, մնացածինը` ավելի քիչ։ Այսինքն՝ հերքում եմ այն խոսակցությունը, թե փոքր տնտեսվարողները դուրս են եկել շուկայից՝ դրա համար է թանկացել»,– հավելեց ՄՊՀ նախագահը։

Ինչ վերաբերում է բենզինի գներին, ապա Գեղամ Գևորգյանը նշեց, որ այս պահին հանձնաժողովն ուսումնասիրություն է անում։

«Մենք կարծում ենք, որ այնտեղ առերևույթ չարաշահում է եղել, բայց դեռ վերջնական որոշում չկա»,- ասաց նա։

Նա հորդորեց մարդկանց գազի կամ բենզինի գինը չհամեմատել այլ երկրների գների հետ ու ենթադրել, որ այն թանկ է։ Ըստ Գևորգյանի` պետք է բորսայի գնին գումարել ճանապարհածախսը ու նոր միայն ենթադրություններ անել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031