Ստվերում գործելը ռիսկային և ծախսատար է դարձել, իսկ հարկահավաքությունը արդարությունը վերականգնելու համար է. Ֆինանսների նախարար

Այո, հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել. այսօրվա ասուլիսում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց, որ ստուգումների հասցեականության մասով այդքան ռեսուրս չկա՝ բոլորին ստուգելու համար։ «Բայց դա չի նշանակում, որ չենք կարող այդքան ռեսուրս ստեղծել, սակայն հարց է առաջանում հանարությունը պատարա՞ստ է այդքան ստուգման, որովհետև ոչ բոլոր ստուգումներն են, որ ֆինանսական առումով իրենց արդարացնում են»,-ասաց նա։

Նա նշեց, որ դրա համար ՊԵԿ-ը ներդրել է ռիսկերի կառավարման համակարգը. «Գնում ենք ոչ թե պատահական սկզբունքով, այլ խորը վերլուծություն է իրականցվում, ռիսկային տնտեսվարողներն ի հայտ են բերվում տարբեր պրոֆիլներով, և ստուգումները իրականացվում են այնտեղ, որտեղ համակարգը ցույց է տալիս ռիսկեր»։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ հարկային կարգապահությունը բարձրացնելու համար որոշել են այլևս չհրապարակել այն ընկերությունների ցանկը, որտեղ գնալու են ստուգումների․ «Ում անունը չի հրապարակվում, ավելի հանգիստ է լինում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031