Ապե, գիտես էն ինչ կնիկ ա… «Էռատոն» Գորիսում ժարիտ էր անում․ քաղաքացին հեգնում է
«Նրանց քայլերը համապատասխանում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մտածված ծրագրերին: Ես ուղղակի բոլորին խնդրում եմ՝ մի թերագնահատեք, մի ասեք՝ նրանք չեն կարողանում, անմիտ են և այլն: Դա շատ հասուն մտքի և այլ ազգի անվտանգության համար հոգացող անձինք են: Հիմա դուք հասկանո՞ւմ եք՝ ինչու պետք է սկզբից Արցախը տային, որովհետև Հայաստանի սահմաններն այսպես քայքայելը հնարավոր չէր լինի, եթե Արցախը չհանձնվեր: Խնդիրը եղել և մնում է՝ Հայաստանը ուղղակի ենթարկել, նախ և առաջ, թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակներին հասնելու համար, երկրորդ՝ պարզապես դարձնել Թուրքիայի ազդեցության և ենթակայության ներքո գտնվող մի տարածք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Էս տարի գիլասը չկա, սալորը չկա, խաղողը՝ ոչինչ, նորմալ է, գյուղացիքի եկամուտը կախված է դրանից, եթե կարկուտ չլինի՝ լավ է, յոլա ենք գնում․․․ Ջրի գներն է բարձր, սեզոնին 1 հեկտար ջրելը 82.000 դրամ է, եթե չեմ սխալվում։ Տարվա եկամուտը որ հաշվարկում ես՝ ջրի փող, հողի փող, քիմիկատները, որ սրսկում ենք, չհաշված՝ տրակտոր, վառելիք, համարյա 100-ի 50 տոկոսն է մնում․․․»։
«Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր». Նիկոլ Փաշինյան
«Սեմուշկա էի տանում, ծախեի»․ Փաշինյանի այցով պայմանավորված՝ տարեց կնոջն արգելեցին գնալ Սարդարապատ:
Որ մեզ ասում են դավաճան, պետք չի վիճել, պետք է ասել՝ «լավ, բացատրեք, ձևակերպեք մեղադրանքը». Փաշինյան
«Եթե ասենք չէ, մենք Սև ջրի էդ 30%-ի համար պատերազմ ենք սկսելու, է, չի ըլնում տենց ուղղակի». Փաշինյան
Նոյեմբերի 9–ից հետո մեր թուլությունը մեզ քաղաքացիական պատերազմից փրկել է․ եթե մենք լինեինք ուժեղ իշխանություն, Երևանում 20.000 զոհ կունենայինք. Նիկոլ Փաշինյան
«Առավոտ թաղապետն է ինձ զանգ տվել, ասել է՝ «արի, որ պարոն Փաշինյանն է գալու, հանդիպես, 2 բառ էլ ասես»
Սյունիքի մարզի պայմանավորվածության նրբության մասին չեմ ասում, որ դրսում խնդիր չառաջացնի. Փաշինյան
Պատերազմից խուսափելու ձև կար, բայց սա էր գինը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ մայիսի 28-ին Վանաձորում հանդիպել է քաղաքի բնակիչների և դաշինքի ակտիվի հետ։
Փաշինյանն անգամ չի հասկանում՝ ինչ են իրեն ասում ռուսները․ Լևոն Տեր–Պետրոսյան
Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ամեն տարի մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ գալիս են հուշահամալիր՝ աղոթք բարձրացնելու մեր հայրենիքի և հայ ժողովրդի ապահով, խաղաղ, անվտանգ կյանքի համար:
«Պատիվ ունեմ» դաշինքն այցելել է Սյունիքի մարզ
Փաշինյանի հեռանալուց հետո ճանապարհը դեպի Սարդարապատի հուշահամալիր ժողովրդի առաջ բացեցին
«Արա՛, տունս ընդե ա». Փաշինյանի այցի պատճառով գյուղացիները չեն կարողանում անգամ տուն գնալ:
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սարդարապատի հուշահամալիր:
Արմեն Սարգսյանը ժամանեց Սարդարապատի հուշահամալիր:
Սարդարապատի հուշահամալիր են մեկնում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները:
168.am-ը դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, տեղեկացրել խնդրի մասին…. Քիչ անց ՄԻՊ-ի գրասենյակից մեզ պատասխանեցին, որ դիմել են ոստիկանության համապատասխան բաժին և սպասում են պատասխանի:
«Մեր երկիրն ուներ Նիկոլ անունով մի ղեկավար, որը խոստովանել է, որ մանկության իր ամենասիրելի զբաղմունքը մորթվող խոզի աչքերին նայելն է: Հասկանո՞ւմ եք՝ ով է ղեկավարում այս երկիրը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ում հետ գործ ունենք: Իսկ գուցե հիմա ինքը նոր հոբբի ունի՝ նայել զոհվող զինվորի, գերեվարվող զինվորի աչքերին: Մենք ազգովի մեծ մեղք գործեցինք 2018թ., չիմանալով՝ ինչ-որ մեկին բերեցին՝ նվիրեցինք աթոռը: Այո, ընդունենք, որ կա թուրք-ադրբեջանական գործակալական ցանց, բայց ժողովուրդն էր մոլագարության աստիճանի գոռում՝ Նիկոլ, վարչապետ, երբ չգիտեր ո՛չ այդ մարդու ընտանիքին, ո՛չ նրան, ո՛չ նրա մտածողությունը, չգիտեր, որ նրա գերագույն և միակ արժեքը փողն է, որի կենացը ինքը սիրում է խմել»:
Հարցվածների մեծ մասը վստահեցրեց, թե որոշել է մասնակցել ընտրություններին: Մեզ հետ զրույցում որոշ քաղաքացիներ ասացին, որ միանշանակ քվեարկելու են «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ է դաշինքը կազմվել, որոշները նշեցին, որ իրենց ձայնը տալու են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին, մարդիկ էլ եղան, որ դեռ չէին կողմնորոշվել, թե ում օգտին են քվեարկելու, բայց որ Նիկոլ Փաշինյանին չեն ընտրելու, դա միանշանակ է, վստահեցնում էին հարցման մասնակիցները։
«Փաշինյանը որևէ բան չի կարողանում անել, նրան մնացել է հոխորտալ ու շանտաժ անել։ Մի անգամ փորձեց Ռուսաստանին «Իսկանդերով» շանտաժ անել, հիմա ևս շանտաժի է ենթարկում Ռուսաստանին։ Շատ վտանգավոր է»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ ընդգծելով, որ մի կողմից՝ շանտաժի է ենթարկում, մյուս կողմից՝ ինքն այլևս ոչ թե ուրիշի սապոգը լիզող է, այլ սապոգի տակի կեղտ, ու դրանով հանդերձ՝ շարունակում է նախկիններին մեղադրել այլ տերություններից կախվածության մեջ լինելու համար։
Հետաքրքրվեցինք՝ եթե ստորագրած լիներ, արդյո՞ք այս միջադեպերը կշարունակվեին: Ի պատասխան՝ նա հետևյալն ասաց. «Այո, ինչո՞ւ ոչ: Ինքը ասում է՝ մինչև դուրս չգան, ես չեմ ստորագրի, այսինքն՝ ասում է՝ ես ստորագրելու եմ, միայն թե դուրս գան: Հիմա Ադրբեջանին ի՞նչն է ձեռնտու, որ նա ստորագրի այդ փաստաթուղթը և դրանով ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ մենք Արցախից հրաժարվում ենք արդեն վերջնականապես, պաշտոնապես, Արցախը ճանաչում ենք՝ որպես Ադրբեջանի մաս»:
«Հարց է առաջանում, թե ՀՀ-ն ինչո՞ւ է հայտնվել մի իրավիճակում, որ անվտանգային ռազմական համակարգը չի արձագանքում կատարվողին և չի կատարում իր գլխավոր ֆունկցիան՝ անվտանգության ապահովումը։ Ինչո՞ւ է այսպես, հարցի պատասխանը պարզ է՝ ադրբեջանցիները եկել են Հայաստան իրենց խոստացածի հետևից, նրանք եկել են՝ ունենալով երաշխիք, որ անվտանգային համակարգը դիմադրություն ցույց չի տալու։ Ադրբեջանը եկել է այն ամենի հետևից, ինչը Փաշինյանը խոստացել է հանձնել Ադրբեջանին»,- ասաց Մարտիրոսյանը։
Իրադրությունը լարված է, և այդ իրադրության դինամիկան աճողական է․ Նիկոլ Փաշինյանը՝ Անվտանգության խորհրդի նիստում
Այսօր իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով 168.am-ի նկարահանող խումբն այցելել էր Գեղարքունիքի մարզ: Լրագրողների հետ զրույցում մարզպետ Գնել Սանոսյանն ասել էր, որ թշնամու զորքի քանակի որոշակի փոփոխություններ կան:
Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից մայիսի 27-ի վաղ առավոտյան շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Այսօր 168.am-ի նկարահանող խումբն այցելել էր Գեղարքունիքի մարզ՝ տեղում պարզելու, թե ինչ տրամադրություններ կան մարզում՝ հաշվի առնելով սահմանային վերջին զարգացումները: Սոթքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը, որ այնտեղ է բնակվում 32 տարի, պնդում է՝ «վիճակն ահավոր է»: