Հայաստանի ժողովրդագրական միտումները՝ իշխանափոխությունից հետո

ՀՀ ժողովրդագրական միտումներն անկախացումից հետո հիմնականում եղել են բացասական: 1993թ. սկիզբ առած ժողովրդագրական ճգնաժամը շարունակվում է  մինչև հիմա: Անկախացումից մինչև 2000-ականների սկիզբը ծնունդների թիվը նվազել է մոտ 3 անգամ: Թեև ժողովրդագրական ճգնաժամի երկարամյա միտումները պահպանվում են, բայց վերջին տարիների ցուցանիշների չնչին դրական փոփոխություններն անգամ դառնում են քաղաքական շահարկումների թեմա:

«Հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում»,- 2019-ին  ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը:

2021-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնպես շահարկվում էր ծնունդների ավելացման ու մահերի նվազման ցուցանիշը, որը համարվում էր օրվա իշխանությունների ձեռքբերում, սակայն իրականում դա իշխանությունների ու նրանց վարած քաղաքականության հետ բոլորովին կապ չուներ:

Մինչև 2050թ. կդառնանք 5մլն, 90 տարվա կհասցնենք կյանքի տևողությունը՝ ՀՀ հպարտ քաղաքացուն մինչև պատերազմը խոստանում էր Նիկոլ Փաշինյանը:

Ինչ ունենք այսօր:

Թեմայի մասին զրուցել ենք Պատմական ժողովրդագրության մասնագետ, պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանի հետ: 

Տեսանյութեր

Լրահոս