Արմեն Աշոտյանը՝ իշխանության և նրա սպասարկուների կողմից ընդդիմությանն ուղղված ստերի, կտերի մասին․ ՈՒՂԻՂ

  • Էդմոն Մարուքյանն ավելի վտանգավոր ստեր է մոգոնում, քան Նիկոլի ուսապարկերի կույտը:
  • Ըննդիմությանը պետք է գցեն անկյուն ու ստիպեն գնալ Խորհրդարան տարբեր քարոզչական միջոցներով, որպեսզի հանգուցալուծեն Նիկոլի լեգիտիմության ճգնաժամը ու մասնակիցը դարձնեն Նիկոլի դավաճանական որոշումների:
  • Ընդդիմության կողմից ձևավորած օրակարգը հարցականի տակ է դնում Նիկոլի կայացրած որոշումների լեգիտիմությունը նաև դրսի աչքերում:
  • Ընդդիմությունը ձեր, Նիկոլի ու ձեր տերերի կոկորդում է:
  • Ջհանդամ, թե դատախազ չեն ընտրել: Ո՞ւմ են բերել՝ Նիկոլի հերթական «շեստյորկային»:
  • Տեսեք՝ Էդմոն Մարուքյանն իր բուն գործունեությանն ինչքան ժամանակ է հատկացնում, ու որքան՝ ընդդիմության դեմ վայրահաչելուն:
  • Ընդդիմությունը ո՞նց կարող է զբաղվել ինստիտուցիոնալ աշխատանքով, եթե Հայաստանի բոլոր ինստիտուտները բնաջնջված են. կա Նիկոլի «ցիրկ»:
  • Ընդդիմությունը մանդատ է ստացել ոչ թե Խորհրդարանում աշխատելու, այլ խորհրդարանական գործիքակազմով Նիկոլին հեռացնելու:
  • Նենց չի, որ հետևներից եմ խոսում, պարզապես 3-4 տարի ինձ Հ1 չեն հրավիրում:
  • Ապաքաղաքական ողջ բոլուկը ՔՊ-ի ցուցակում է:
  • Լիքը տարաբնույթ ոչնչությունների բերեք-դնեք պաշտոնների, փող ստանաք, ընդդիմությունն էլ ձեր փոխարեն աշխատի՞… Լո՞ւրջ…
  • Այս խորհրդարանն աննորմալ, մեռելածին, մուտանտ, «ուռոդ» Խորհրդարան է:
  • Մարուքյանը վկայակոչում էր հավաքական սորոսության գրած զեկույցը Հայաստանի մասին:
  • Մեկը դու, Էդմոն, ու քո շեֆն եք գնում Բրյուսել, բա ինչի՞ մի գերի էդ հանդիպումներից հետո չի վերադարձել:
  • «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզն ադրբեջանակա՞ն է. սա է մեր թեզը… Բա ձե՞րը որն է՝ «Իջեցնենք նշաձո՞ղը»…
  • Դու և քո շեֆ Նիկոլ Փաշինյանն եք բարձր ամբիոններից տարածում ադրբեջանական թեզեր. Կարող եմ էդ մասին դիսերտացիա գրել:
  • Պետրոս Ղազարյանը, մարդ, ով ամբողջ կյանքում քաղաքական սանիտար է, ընդդիմադիր մամուլին ասում է՝ նրանց պայմանական կարելի է մամուլ անվանել:

Տեսանյութեր

Լրահոս