«Իշխանությունները չգիտեն օրենքներ և Սահմանադրություն, և բազմիցս իրենց քայլերով ապացուցել են դա: Երկրորդ՝ այո, մի քանի անգամ Ֆեյսբուքի մակարդակով կամ ԳԱԱ դիմաց կադրային քաղաքականություն որոշելով՝ ցույց են տալիս, որ մեր երկրում պետական ինստիտուտներ այլևս չկան և ամեն ինչ որոշվում է փողոցում: Եվ քանի հանրությունը և ընդդիմությունը թույլ են տալիս այդ գործողությունների տևականությունը, կարծում եմ՝ իշխանությունն օգտվում է այդ հանգամանքից և այս փաստից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դիտակմանը, թե եղել է պատգամավոր, արձագանքեց. «Պատգամավոր եմ եղել, աշխատավարձ չեմ ստացել: Բոլորը գիտեն՝ իմ աշխատավարձը ուր է գնացել: Իմ աշխատավարձը գնացել է մանկատներին: Գնացեք, ստուգեք, վերջին մի քանի տարիներին իմ աշխատավարձը գնացել է բանակի 1000 դրամների ֆոնդին: Բոլո՛րը, 100% աշխատավարձս: Խնդրեմ, գնացեք, հանեք, նայեք: Ես երբևիցե չեմ ստորագրել, աշխատավարձ չեմ դրել իմ գրպանը»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
«Ինքը կա՛մ հրապարակայնորեն պիտի կանգնի, ներողություն խնդրի, գնա, ընկնի ոտքերը, Սերժ Սարգսյանը բարի մարդ է, միգուցե ների: Թե՞ գիտի Սերժ Սարգսյանը պատահական մարդ է, մենք էլ մեր ընկերոջ, մեր նախագահի համար չենք կռվելու: Ես եմ պատժելու իրեն»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս ներկայացրել էր ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքը, որում նշել էր, թե իր կարծիքով՝ թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում, ինչին պետք է հաջորդի վարչապետի պարտականությունների դրվելն անկուսակցական փոխվարչապետի վրա:
Մարտի 10-ին 168.am-ի էլ. հասցեին սկանդալային տեսանյութեր էին ստացվել, որոնցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։
ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում անդրադառնալով նախկին-ներկա տարանջատմանն ու գործող իշխանության սպառնալիքներին, որ եթե իրենք չլինեն, գալու են նախկինները ու կեղեքելու են ու թալանելու են ժողովրդին, ասաց, թե նախկինները ունեցել են սխալներ, եղել են թերություններ, սակայն նույն նախկինները «գոնե կառուցել են»:
«Էջմիածնի մորգ էլ պետք է գնայինք նայելու, բայց մեզ ասացին, որ այդ մորգի դիակները գնացել է Հերացի։ Ոչ մեկը լուրջ չի վերաբերվում այս հարցին, ու իրենք էլ նկատել են, որ մենք մեր բերած դիակների հետևից ընկած ման ենք գալիս, որ ամեն ինչը պատշաճ կերպով արվի, որը չի արվում, անգամ ոսկորները չի լվացվել, որը հիմա պարկերի մեջ նեխում է, հողի հետ նեխում է։ Կոնկրետ չեն զբաղվում։ Անգամ դիակներ կան, որ հիմա գտնվում են խալադելնիկներում , բայց մորգի չէ, սառնարաններ են, բայց մորգինը չեն, չեմ ուզում ասել՝ որտեղի սառնարաններն են, ոչ մի բան պատշաճ չեն կազմակերպում․․․ Մենք հիմա ման ենք գալիս մի հատ պարկ, որի մեջ դրել ենք 3 գանգ, ու այդ պարկը չկա, այդ պարկը, ասեցին՝ Հերացի են տարել, վաղն ուզում ենք գնանք Հերացիում նայենք․․․»։
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հարցին՝ թե ինչ կապ կա իր և ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովի, ինչպես նաև Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի միջև։
Նիկոլը պարտադիր գնալու է ընտրակեղծարարության. Վահե Հակոբյան
Ադրբեջանցին այսօր Կապանում է, իսկ այս քաղաքական իմպոտենտ իշխանությունն ասում է, թե Սյունիքն անվտանգ է. Փարամազյան
Չեմ կարծում, որ պետք է ասել առանձին Սյունիքի բանակ, կամ անվտանգություն, պետք է խնդիրը դիտարկել ամբողջ Հայաստանի անվտանգության համատեքստում. Մեղրի համայնքի ղեկավար
«Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն առաջինը բարձրացվեց Սյունիքից, քանի որ այսօր սյունեցին ամեն օր իր կաշվի վրա զգում է, թե ինչ է նշանակում ապրել թշնամու անմիջապես կողքին»,- ասաց Վահե Հակոբյանը։
Եթե իշխանությունը մեծամասնություն կազմի Սյունիքում, կհամարեմ, որ իմ ժողովրդին չեմ ճանաչում. Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար
Առուշ Առուշանյանը բացառում է, որ Փաշինյանի իշխանությունը Սյունիքում կարողանա հաղթել
Մեզ համար կարմիր գիծը «Սասնա Ծռերն» են, ինձ համար իրենք տեռորիստ են, հետևաբար միայն նրանց հետ չենք համագործակցի. Վահե Հակոբյան
Նախկին բառը կեղծ օրակարգ, է և մենք չենք ամաչում, որ եղել ենք ՀՀԿ անդամ. Վահե Հակոբյան
ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ ասաց, թե վստահ է, որ Շուշին ու Քարին տակը ոչ թե ընկել են, այլ հանձնել են:
Ամբողջ գեներալիտետը գիտի՝ ինչ կարգի վախկոտ մարդ է Վաղարշակ Հարությունյանը. Ռուբեն Հայրապետյան
Որ ոլորտին ձեռք ես տալիս, փլված է. Վահե Հակոբյան
«Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է:
«Քանի այս քայլող թյուրիմացությունն իշխանության է, Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի անելու, որ իրավիճակը շտկի: Ասեմ ավելին՝ ՀՀ իշխանություններն անգամ Հայաստանի հարավային տարածքներին չեն տիրապետում և չեն բարձրաձայնում, որ ՀՀ-ն կանգնած է Սյունիքը կորցնելու շեմին, որ մենք գյուղեր են, որ հանձնում ենք, տարածքներ են, որ նվիրում ենք: Էլ ի՞նչ Արցախի մասին ենք մենք խոսում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
«Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը, այն ժամանակ ՀՀԿ-ն իր կարծիքը կարտահայտի, կասենք՝ մասնակցո՞ւմ ենք, թե՞ ոչ, կամ ի՞նչ ցուցակով ենք մասնակցում։ Այս պահին մի բան հստակ է՝ մենք քաղաքական գործընթացներում դիտորդ չենք լինելու, մենք ասելիք և անելիք ունենք, մենք շարժվելու ենք մեր օրակարգով»։
Ո՞վ է տեսել՝ դատավորը գործ քննի, և ինչ-որ մեկը որոշի՝ այդ գործը նրանից վերցնում է. Ռուբեն Մելիքյան
Ո՞վ եք դուք, որ դատավորի անկախության նկատմամբ ոտնձգություն կատարեք. Արծվիկ Մինասյան
Հարցնելու եմ՝ նրանց դուրը գալի՞ս է, որ Նիկոլի կուսակցությունից հայհոյում են ՄԻՊ-ին. Գեղամ Մանուկյան
«Այս մարդը և նրա մերձավորները պարզապես տարրական աշխատանք կատարելու ընդունակ չեն: Ողջախոհ մարդկանց համար Նիկոլից սպասելի միակ բանն այն է, որ Նիկոլն ասեր՝ ես սխալ տեղում էի, ինձ կներեք, եթե կարող եք, ու ասպարեզից հեռանար: Նրանք, ովքեր հույսեր են կապում նրա ինչ-որ ձեռնարկների հետ, ինձ համար, մեղմ ասած՝ զարմանալի է: Ակնհայտորեն արդեն չարիք դարձած անձը մեր կյանքում որևէ դրական ներդրում ունենալ չի կարող»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ երեք տարվա ընթացքում չի կարող նշել մի գործ, որը սկսվել և ավարտվել է:
Անհնազանդության ակցիա՝ Դեմիրճյան փողոցում. ՈՒՂԻՂ:
Իշխան Սաղաթելյանը` ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների մասին. ՈւՂԻՂ