«Պատմության մեջ եղել է, որ ՌԴ-ն հետ է գնացել իր տարածքներից և նորովի վերադարձել». Աղասի Ենոքյան

«Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանը քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշեց, որ իշխանությունը խոսում է անվտանգության, միաժամանակ՝ նաև եռամսյա հավաքների մասին, որի իմաստը միայն խրամատ փորելն է:

«Սա տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ավելին, եթե այս եռամսյա հավաքները օգտագործում են որպես պատժամիջոց, պատժի գործիք, սա ինքնին բանակի վարկանիշին խփող վտանգավոր գործընթաց է»,- շեշտեց քաղաքագետը:

Այս համատեքստում Աղասի Ենոքյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ անվտանգությունը հիմնականում ՌԴ-ն է ապահովում, իսկ ՌԴ-ն լուրջ պրոցեսների մեջ է, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները:

«Պատմության մեջ եղել է այնպես, որ ՌԴ-ն հետ է գնացել իր տարածքներից և նորովի է վերադարձել այդ հին տարածքները: Խոսքը 1918-ի մասին է, երբ ՌԴ-ն իր զորքերը փաստորեն վերցրեց և գնաց, ու Հայաստանի ճակատը դատարկվեց: Երկրորդ՝ խոսքը 1992-ի մասին է, երբ ռուսական զորքերը գնացին: Ինչ եղավ. 1918-ին մեծ կորուստներով, բայց կարողացանք ստեղծել բանակ, որը կանգնեցրեց թշնամուն, 1992-ին ավելի մեծ հաջողությամբ կարողացանք ստեղծել բանակ: Իսկ մեր բանակի հիմնական ռեսուրսը ռուսական բանակում ծառայած մեր սպաներն էին: Հիմա մենք չունենք այդ ռեսուրսը»,- մանրամասնեց քաղաքագետը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս