Վերադարձել ենք պետականություն չունենալու շրջան. Կարեն Վրթանեսյան

«Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշել է, որ վերադարձել ենք պետականություն չունենալու շրջան, մինչդեռ վաղուց դուրս էինք եկել ֆիդայական ջոկատների, ինքնաբուխ դիմադրությունների մակարդակից, երբ ամեն գյուղ և շրջան ինքն էր մտածում իր ինքնապաշտպանության մասին:

«Հավես ունես՝ պետությունդ պաշտպանի, չունես՝ ավելի լավ է, ընդհանրապես մի խոսա: Սա վկայում է այն բանի մասին, որ իշխանություն կոչվող խմբակը հետ է գցել մեզ 30 տարով, պետական զարգացումն ի չիք են արել»,- ասել է նա՝ հավելելով, որ հարկեր ենք վճարում, որպեսզի մեզ մոտ գործեն Զինված ուժեր, անվտանգային պետական ինստիտուտ:

«Եթե երկրի անվտանգությունը կախված է մարդկանց սահման գնալ-չգնալուց՝ իրենց կամքով, համոզմունքներից ելնելով, նշանակում է՝ մենք պետության անվտանգային համակարգ չունենք»,- շեշտել է Կարեն Վրթանեսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031