Ալեն Սիմոնյանը թող գնա ՔՊ-ականներից հարցնի, որոնք Վանեցյանի նկարն էին դնում իրենց հեռախոսի էկրանին. Հայկ Մամիջանյան։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Մենք կարծես դարձել ենք այն ժողովուրդը, որն ըստ հայտնի ասույթի, «իր համար ստեղծում է հիմնախնդիրներ և փորձում հերոսաբար հաղթահարել դրանք…։
ԱՄՆ-ը Կորեայի Հանրապետությունում իր զորակազմը կպահպանի ներկայիս մակարդակում՝ 28 500 մարդ: Դեկտեմբերի 2-ին այդ մասին Սեուլում հայտարարել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Սո Ուկը՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի բացակայության խնդրի լուծումը չի կարելի բարդել հաջորդ սերունդների ուսերին: Վարչապետի խոսքը մեջբերվում է նրա գրասենյակի կայքում։
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին օրենքի նախագծը։
Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրի ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսին:
Նոյեմբերի 30-ին կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1֊3֊ն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։
Նոյեմբերի 30-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել դպրոցներից մեկի մերձակայքում, ինչի հետեւանքով տուժել է մի քանի մարդ: Այդ մասին հաղորդում են տեղական հեռուստաալիքները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ж
Նոյեմբերի 28-ին կատարվել է 75 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 115 վարակակիր:
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ճանապարհավերականգնողական աշխատանքների իրականացման ընթացքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետություն:
Բելառուսը և Հայաստանը երկկողմ առևտրի ծավալներն ավելացնելու ներուժ ունեն: Այդ մասին առևտրատնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է Բելառուսի անտառային տնտեսության նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վիտալի Դրոժժան:
Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 592 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 336 330-ի:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 5-6 հա խոտածածկույթ։
Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին վաղաժամկետ պայմանական ազատ կարձակվի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանի Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել գործունեությանն ու ծրագրերին:
Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, կօգնի լուծելու խնդիրները՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետևանքով սահմանին ստեղծված իրադրության հետ:
Նոյեմբերի 17-ին նավթամուղի վրա հուժկու պայթյուն է որոտացել Խուզիստանի նահանգում, որը գտնվում է Իրանի հարավում: Այդ մասին հայտնել է Իրանի Tasnim գործակալությունը։
Կրակոցներ են հնչում Սիսիանի Նորավան գյուղի դիրքի ուղղությամբ, որի հեռավորությունը ադրբեջանական դիրքից դարձել է 10 կմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորավան համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը։
Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ կայուն հարաբերությունները կարեւոր են ամբողջ միջազգային հանրակցության համար: Նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարարության ղեկավար Յոսիմասա Հայասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ՝ ցավակցելով Պատրիարքական աթոռի միաբան անդամ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտնել է Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկով Հարավային Կովկասում «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հարթակի ստեղծման վերաբերյալ հարցին:
Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին սպասվում են տեղումներ:
Նպատակը Հայաստանը օլիմպիական քարտեզ վերադարձնելն է. Կարեն Գիլոյան։