Օջախն ընկած է եղել 33 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում՝ ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ լեյտենանտ Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Պակիստանի հյուսիս – արեւելքի Փենջաբի նահանգում առնվազն 27 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը տուժել տրեյլերի հետ մարդատար ավտոբուսի բախման հետեւանքով:
Բարձրաստիճան հյուրերի թիվը, որոնք կարող են այցելել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, կտրուկ կրճատվել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրության պատճառով: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը։
Հուլիսի 15-ին, ժամը 10:09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Սևանի քաղաքապետարանի տանիքը:
Առողջական խնդիրների պատճառով Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի առաջին պարտիային։
Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արմավիրի մարզի Արգավանդ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակները:
2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սամվել Գագիկի Ալավերդյանը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ս.Ալավերդյանը մահացել է:
Վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգից օգտվելու, ինչպես նաև այն սպասարկելու հնարավորությունները սահմանափակվել են համակարգի դանդաղ աշխատելու հետևանքով:
Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima’t՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր» բաժնում
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանի ու Էլեոնորա Ավանեսյանի հետ միասին, շրջայց է ունեցել Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան Հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ, ապա հանդիպել բժշկական անձնակազմի հետ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 9-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին՝ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի ուղեկցությամբ։
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դատախազի ցուցումով փաստերն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին է ուղարկվել 2021թ. հունիսի 10-ին aravot.am լրատվական կայքում «Օրինական կաշա՞ռք, թե՞ … Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակումը, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հուլիսի 8-ին ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը:
Հայ կաթողիկե եկեղեցու մոտ 280 տարվա պատմության մեջ առաջին անգամ սինոդը չի ընտրել կաթողիկոս պատրիարքի:
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
Ներկայումս Ադրբեջանը, արմատապես փոխելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունը Հարավային Կովկասում, «հետևում է ռազմավարական ուղղվածությանը, որն ուղղված է համագործակցությանը, խաղաղությանը և տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբով անվտանգության կայուն համակարգի ստեղծմանը»:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը իր խորհրդական Սոնա Թևանյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել:
Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է։
Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 43-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
System Of A Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրաճանաչ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան լուրը խորը տխրությամբ է ընդունել:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում Դավթաշեն վարչական շրջանի՝ Ա. Մանուկյանի անվան թիվ 93, Հ. Խաչատրյանի անվան թիվ 199, թիվ 192 և 200 դպրոցներում փորձարկվելու է էլեկտրաշչակ:
Հաշվի առնելով ինձ ուղղված հարցումները՝ հրապարակում եմ տվյալներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։
Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը դիմումների կապակցությամբ: