Սարիկ Մինասյանը հասկանում է` Գյումրիում թեկնածուների վրա դրսից մարդ բերելը չի ընկալվելու

Գյումրու քաղաքպետի թեկնածու  Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․

«Գյումրիում տեղի ունեցող իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկի արդյունք:

Քաղաքական պրոցեսները Հայաստանի Հանրապետությունում 2018-ից սկսած չեն միահյուսվում իրավական քայլերի հետ, առավել ևս կապ չունեն իմ անձի և մերձավորների հետ:

Պաշտոնապես և պատասխանատու հայտարարում եմ՝ ձեր բոլոր շահարկումներն անհիմն են և անտեղի, դրանք նպատակ ունեն գյումրեցիներին մոլորության մեջ գցել, շեղել բուն ընտրական գործընթացից:

Այս ընտրապայքարում ես բացարձակ առաջատար եմ: Մենք ունենք վաստակած վստահություն, հարգանք և պատիվ:

Այս ընտրությունները մեզ համար մեր ծառայությունը շարունակելու բնականոն ընթացքի մասին են` մեր որդեգրած սկզբունքներով և քաղաքի շենացման մեր հստակ ծրագրով»:

Տեսանյութեր

Լրահոս