Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1981թ. ծնված Ա. Ղ.-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով հոկտեմբերի 11-ին, ժամը 20:45-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նույն օրը՝ ժամը 21:50-ին, հիվանդանոցում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահը:
Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշել է բավարարել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա: Այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ աշխարհին անհրաժեշտ է գլոբալ պատվաստման ընդհանուր պլան: Հոկտեմբերի 11 այս հայտրարությամբ նա տեսաուղերձով հանդես է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Չմիացման շարժման 60-ամյակի պատվին բարձր մկարդակի հոբելյանական նիստում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Դիմումները փոխանցվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։
Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 10-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 59.2 տոկոսը:
168.am-ին ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ արդեն 10 օրից ավելի է, ինչ Լարսի ճանապարհին կանգնած են մրգով, ձկով և այլ փչացող ապրանքներով բեռնված հայ վարորդների մեքենաները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Համոզված եմ, որ Իտալիայի և Հայաստանի միջև ապագայի տեսլականով երկխոսությունը, համագործակցությունը կշարունակվի և իմ այս այցելությունը ոչ միայն կլինի առաջին պատմական պետական այցելությունը, այլև եկող տասնամյակներում հիմք կդառնա Հայաստանի և Իտալիայի միջև ավելի սերտ, ավելի խորը, ավելի ջերմ հարաբերությունների։
Հայաստանի մարզերի կարիքավոր բնակիչներին և Արցախյան պատերազմում վիրավորվածներին բժշկական օգնություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հաստանում է Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խումբը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ֆրանսիայի հարավ – արեւելքի վեց դեպարտամենտներում եղանակային վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել սաստիկ անձրեւների եւ հեղեղումների ռիսկի պատճառով:
Ճապոնիայի խորհրդարանի հանգուցային ստորին պալատը հոկտեմբերի 4-ին Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահ Ֆումիո Կիսիդային ձայների մեծամասնությամբ ընտրել է երկրի նոր՝ թվով 100-րդ վարչապետ: Քվեարկությունը հեռարաձակվել է խորհրդարանի կայքում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Էլզա Հոսկը գիտի՝ ինչպես աշնանային կերպար ստեղծել: Մոդելը շեշտը դնում է հարմարավետության, հակադրության և անսովոր երանգների վրա:
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին:
«Գազպրոմը» նոր համաձայնությունների շրջանակներում սկսում է «Թուրքական հոսք»-ից Բուլղարիայի եւ Սերբիայի գազափոխադրման համակարգով Հունգարիային գազի մատակարարումները։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին:
Շուրջ 20-ամյա ծառայությունից հետո այսօրվանից դադարում եմ կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի ու խոսնակի պարտականությունները և ծառայությունս Սուրբ Էջմիածնին պիտի շարունակեմ այլ հանգամանքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայրաքթար Սավունմա» ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մարզում գտնվող Վասիլկով վայրում ուսումնական և փորձարկման կենտրոնի կառուցման մասին՝ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի սպասարկման և անձնակազմի վերապատրաստման համար:
ՀՀ նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավիթ») նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։
Ես հիմա մեկնաբանեմ դատարանի որոշո՞ւմը. չունեմ այդ հարցի պատասխանը. Դավիթ Ամիրյան:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին:
44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանին և Ադրբեջանին միջնորդություն է առաջարկել:
Մեկ տարի առաջ` 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայկական երկու պետությունների դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին սեպտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 207 զանգ:
Մեկ տարի է անցել, բայց մեր տարածաշրջանը նույն եռացող կաթսան է, գերտերությունների խաղարկումներն այստեղ նոր թափ են ստացել, պատերազմի ռիսկերը չեն վերացել, իսկ մենք դոփում ենք տեղում. նույն` ամուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը։