Կրեմլում զգուշավոր լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության առումով զգուշավոր լավատեսություն կա, տքնաջան աշխատանք է տարվում, այն շարունակվելու է:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Զգուշավոր լավատեսություն կա: Աշխատանք է տարվում, աշխատանքը տքնաջան է: Աշխատանքը տարվում է տարբեր կապուղիներով: Շատ կարևոր են այնպիսի շփումները, ինչպիսին իրականացրել է Կիրիլ Դմիտրիևը (խմբ.՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարը): Դա շատ կարևոր է: Աշխատանքը շարունակվելու է», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։Նա այսպես է մեկնաբանել Դմիտրիևի բանակցությունները ԱՄՆ-ում, որոնք տեղի են ունեցել օրերս։



