Բաժիններ՝

Շախմատի ԵԱ-ում հայ շախմատիստները առաջատարին զիջում են կիս միավորով

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականից միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը։

Հաղթանակ տոնեցին Սարգիս Սարգսյանն ու Արսեն Դավթյանը, պարտվեցին` Վահան Նալբանդյանն ու Արամ Հակոբյանը:

Այս տուրից հետո էլ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը մնում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Հայ շախմատիստներն ունեն 5-ական միավոր, իսկ առաջատար Դանիլ Յուֆան` 5,5 միավոր:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս