
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին

Իսրայելական զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինված կազմավորումների թիրախների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է այդ մասին հայտնել իսրայելական է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանական ուժերը ներկայումս հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին: Մանրամասները կներկայացնենք հաջորդիվ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ իսրայելական բանակը 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել էր երկրի հյուսիսային շրջանների գնդակոծությունը՝ որսալով առնվազն երեք հրթիռ, որոնք արձակվել էին Լիբանանի տարածքից։
Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը միջադեպի համար մեղադրել է Լիբանանի կառավարությանը և ասել, որ ինքը հրամայել է բանակին պատասխան քայլեր ձեռնարկել։