Նիկոլը չունի քաղաքական արժանապատվություն, նրան չեն գցել, որովհետև նա գիտեր թե ինչ է լինելու վերջում ու համաձայն էր դրան․ Միքայել Նահապետյան

Հասարակական–քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բաքվի ֆորումում Շարլ Միշելի ուրախ-զվարթ դեմքը տեսա` հիշեցի թե ոնց էր Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դիմաց միջազգային կոնսոլիդացիա խոստացել ու առաջին իսկ հարմար պահին վատագույն կերպով ճողոպրել Ադրբեջանի գովքը կապել մեր Սկոլզկի Ջո «բարեկամը»։

Եթե Հայաստանը ունենար ղեկավար, որը ունենար քաղաքական արժանապատվություն ու որին գցեին (հիշեցնեմ Նիկոլը չունի քաղաքական արժանապատվություն և նրան չեն գցել, որովհետև ինքը գիտեր թե ինչ է լինելու վերջում ու դա իր համար ընդունելի էր) ապա այդ ղեկավարը նույնիսկ պարտված, խոցված ու անզոր վիճակում պիտի իր ողջ էներգիան, սփյուռքի լեգալ ու անլեգալ ռեսուրսը դներ Շառլ Միշելի ողջ հետագա կյանքը կործանելու վրա։

Պուճուր վախտվա մերկ նկարներից մինչև 16 տարեկան դասընկերուհու ազդրը շոյել, նվեր ստացած մի ժամացույց, մի վոյաժ, մի էթիկապես ոչ կոռեկտ ձևակերպում… գետնի տակից էլ լիներ պիտի գտներ մի բան, որը նրան կկործաներ ու դատարանի դռները կգցեր։ Որպեսզի ոչ ոք հանկարծ չկարծեր, թե կարելի է մեզ այդպես երեխայաբար մատերի վրա ֆռացնել։
Վստահաբար դրա պատճառով մեզ Բելգիան պատերազմ չէր հայտարարի ու ոչ էլ ռեպարացիաներ կպահանջեին Միշելի խոցված հեղինակության համար։ Պարզ արժանապատվության հարց է, ես կասեի նույնիսկ տեխնիկական արժանապատվության (էն որ հոգով չես զգում, բայց գիտես որ պիտի էդպես քեզ պահես, որ լավ լինի):

Բայց հիշեցնում եմ, որ Նիկոլը չունի քաղաքական արժանապատվություն (քֆուրից նեղանալը արժանապատվություն չի) ու նրան չեն գցել, որովհետև նա գիտեր թե ինչ է լինելու վերջում ու համաձայն էր դրան։

Տեսանյութեր

Լրահոս