Իրանական միջուկային գործարքի վերսկսման շուրջ պայմանավորվածությունը գտնվում է հասանելիության սահմաններում: Այդ մասին հունիսի 25-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Պայմանավորվածությունը հասանելիության սահմաններում է»,-ասել է նա լրագրողներին:
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարություն է տարածել` չհիմնավորված կերպով պնդելով, որ «որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները»:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։
Հունիսի 25-ին ժամը 00:15-ին ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Արցախում հունիսի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 635-ի:
Հարստության հարկի սահմանումը կօգներ ֆինանսավորելու համավարակից հետո աշխարհի սոցիալ-տնտեսական վերականգնումը: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
Եվրամիությունը պետք է երկխոսության ձեւաչափեր ստեղծի Ռուսաստանի եւ ՌԴ-ի նախագահի հետ՝ վիճելի հարցերը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Բունդեսթագում։
Հունիսի 24-ին, ժամը 07։25-ին վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
«Հայաստան» դաշինքին տրված քվեների թվի անճշտություն է եղել նաեւ Կապան քաղաքի Ձորք թաղամասում տեղակայված 35/17 ընտրատեղամասում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տրամադրված սկզբնական տվյալներում արձանագրված է եղել, թե «Հայաստան» դաշինքը ոչ մի ձայն չի ստացել, իսկ Հայաստանի եվրոպական կուսակցությունը հավաքել է 258 ձայն:
Ռուսաստանը մոսկովյան միջազգային անվտանգության խորհրդաժողովում ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ մի շարք նոր համաձայնագրեր կստորագրի Աֆրիկայի երկրների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի՝ «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 100 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 430-ի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Իշխանությունն իր քայլերով միայն մոտեցնելու է այդ պայթյունը, իսկ թե դա ինչ ազդեցություն է ունենալու երկրի վրա, դժվար է գնահատել»։
«Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 21.06.2021թ.-ին Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը 22.06.2021թ.-ին բավարարվել է:
Մահացել է Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերի ինքնաթիռի հրամանատար Ալեքսանդր Բալտայանը։
էդուարդ աղաջանյան անունով ոչնչատեսիլ մի ստահակ, հավանաբար ոգևորված պաղպատյա մանդատի էֆեկտից, ինքնախոստովանական գրառում է արել․ «Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
Ստեղծված իրավիճակում, ջրամատակարարման ժամանակացույցի անխուսափելի խախտումները նվազագույնի հասցնելու համար «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ձեռնարկվում են քայլեր՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրաքանակի վերաբաշխման միջոցով սպասարկվող բոլոր բնակավայրերում ապահովել հնարավորինս կանոնավոր ջրամատակարարում։
5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի եւ Թուրքիայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կրկին խոսել է հայ ռազմագերիների խնդրի մասին, կոչ անելով Եվրոպայի Խորհրդին անհետևանք հայտարարություններից անցնել կոնկրետ քայլերի։
Պաշտպան Սերխիո Ռամոսը, ով հայտարարեց «Ռեալից» հեռանալու մասին, նոր ակումբ է փնտրում:
Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում աշխարհի ամենահայտնի անձնավորությունն է:
Հունիսի 21-ին մեկնարկել է 2021թ. ամառային զորակոչը:
2021թ. հունիսի 19-ին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) 16 քաղաքացի, որից 10-ը երեխա է, 6-ը՝ մեծահասակ:
Հունիսի 21-ին խոշոր գործադուլ են անցկացնում Ֆրանսիայի Երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) Փարիզի տարածաշրջանի գծերի աշխատողները: Այդ մասին ասված է գործարկու ընկերության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 253-ի:
ԱՄՆ-ը հույս ունի, որ ԿԺԴՀ-ն շուտով կպատասխանի երկխոսությունը վերսկսելու՝ Վաշինգտոնի առաջարկությանը: Այդ մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը՝ հունիսի 21-ին Սեուլում Կորեական թերակզու խաղաղության եւ անվտանգության հարցերով Հարավային Կորեայի կառավարության հատոկ ներկայացուցիչ Նո Գյու Դոկի հետ կայացած հանդիպման ընթացքում: