Այսօր՝ մարտի 5-ին, Երևանի ժամանակով 18:00-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում իսպանացի մրցավար Ունդիանո Մալենկոյի սուլիչը կազդարարի Ռուսաստան-Հայաստան ընկերական մրցավեճի մեկնարկը:
Կայացած 129 պարտիաներից 94-ը արդյունավետ ավարտ ունեցան։ Մրցաշարում առաջին միավորը վաստակեցին մեր շախմատիստներից շատերը։ Մասնավորապես, հաղթանակով սկսեց առաջնությունը Հայաստանի 2014 թվականի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը։
Կրասնոդարում Հայաստանի ընտրանուն դիմավորել են ՖԱՖ-ի մոտ 100 անդամներ: Հավաքականի ֆուտբոլիստները մոտ 15 րոպե լուսանկարվել են երկրպագուների հետ:
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը եւ Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, հատուկ չարտերային չվերթով մեկնեցին Ռուսաստան:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 5-ին՝ Կրասնոդարում:
Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Մասնակցում է 27 երկրների 263 շախմատիստ, այդ թվում` 130 գրոսմայստեր:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու է շվեյցարացի Բեռնար Շալանդը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
«Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ այդ խաղերն ամրապնդում են Հայրենիք-Սփյուռք կապը, որ այդ խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, և ժամանակակից աշխարհում այս հանգամանքը չափազանց կարևոր է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ընդհանուր առմամբ, Սոչիի օլիմպիական խաղերում մեդալներ նվաճեցին 26 երկրի մարզիկներ:
Ընտրական մրցաշարը մեկնարկելու է 2014 թվականի սեպտեմբերին և ավարտվելու է 2015 թվականի նոյեմբերին:
Մուհամմեդ Ալին իր կարիերայի ընթացքում ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի իր առաջին տիտղոսը նվաճել է հենց այդ ձեռնոցներով:
Դա տեղի է ունեցել այսօր, երբ ռուս դահուկորդները 50 կիլոմետր դահուկավազքում զբաղեցրել են առաջին երեք տեղերը:
Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք:
Համահայկական ձմեռային 1-ին խաղերի բացման արարողությունը կայանալու է փետրվարի 24-ին, Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում, ժամը 20:00-ին: Այդ մասին տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն:
Ուկրաինացի լեռնադահուկորդուհի Բոգդանա Մացեցկայան հրաժարվել է Սոչիի Օլիմպիական խաղերին հետագա մասնակցությունից` ի նշան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի քաղաքականության դեմ բողոքի:
Երեք օրվա ընթացքում «Բանանցը» երկրորդ հանդիպումը անցկացրեց Անթալիայում: Եթե նախորդ խաղում ակումբի ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթանակի հասնել, ապա այսօր մերոնք պարտվեցին, այն էլ խոշոր հաշվով:
Մարտի 5-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի ընտրանու հետ: Խաղը կայանալու է Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում:
Փետրվարի 13-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարձրացել է 8 հորիզոնականով և զբաղեցնում է իր համար ռեկորդային՝ 30-րդ տեղը:
Երկրորդ տեղում Կանադայի ընտրանին է՝ 10 մեդալ՝ 4 ոսկի, 4 արծաթ և 2 բրոնզ:
Պատերազմի տարիներին, երբ գերմանացիները զավթել էին Փարիզը, Մանուշյանն ապրում էր մեր տանը: Ամբողջ օրը չէինք կարող տանից դուրս գալ, պետք է ինչ-որ բանով զբաղվեինք, եւ Միսաքն ինձ շախմատ խաղալ սովորեցրեց:
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը կառավարության որոշմամբ կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։ Կառավարության որոշման նախագիծը ընդգրկված է առաջիկ նիստի օրակարգում։
Սոչիի օլիմպիական խաղերի կազմակերպիչները ցանկացել են, որ դրանք գերազանցեն բոլոր ռեկորդները, սակայն այս հարցում դա չի հաջողվել:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն այսօր մասնակցել է Դոնեցկի «Մետալուրգի» և Պրահայի «Սլավիայի» միջև ընկերական խաղին, որն ավարտվել է 1:1 հաշվով:
«Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և «Զևս» հրաձգության ակումբի համագործակցությամբ տեղի ունեցավ հայ հրաձիգների մրցումներ, նվիրված` ՀՀ հաղթական բանակի հիմնադրման 22-ամյակի և Նորագույն ազատագրական պայքարի ռահվիրա` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ) ծննդյան 39-ամյակի զույգ տոներին:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը կազմել է Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի լավագույն 5 գոլերի ցուցակը:
Երեկ ավարտվեց Սոչիի օլիմպիական խաղերի մեդալների խաղարկման երկրորդ օրը:
Դասական ոճում Սերգեյ Միքայելյանի լավագույն արդյունքն էր 40-րդ հորիզոնականը, Արթուր Եղոյանինը՝ 57-րդը:
Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների պատրաստման ժամանակ օգտագործվելէ մոտ 2 տոննա արծաթ, 70 կիլոգրամ բրոնզ և 6 կիլոգրամից քիչ ավելի ոսկի:
Օլիմպիական հիմնը կատարել է օպերային աստղ Աննա Նետրեբակոն: Բացման արարողության ավարտին սպասվում է աննախադեպ հրավառություն:
Սոչիում 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի ժամ առաջ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող 87 պետություն ներկայացնող մարզիկների համար «ստեղծված են բոլոր պայմանները»: