Բաժիններ՝

Ռոնալդուն կարող է նվաճել «Ոսկե գնդակը»

«Բարսելոնայի» և մադրիդյան «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ով կարող է նվաճել տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը: «Ոսկե գնդակին» հավակնում են «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը, ինչպես նաև Թագավորական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Դրանք 3 հիասքանչ ֆուտբոլիստներ են: Եթե ամեն ինչ պայմանավորվում է թիմային հաջողությունների տրամաբանությամբ, ապա տիտղոսը պետք է բաժին հասնի «Բարսելոնայի» ներկայացուցիչներին: Իսկ եթե քվեարկողները նախապատվությունը տալիս են անհատական ձեռքբերումներին, ապա հաղթողը կարող է լինել Ռոնալդուն»,- Ֆիգուին է ցիտում Marca-ն:

Մեսսին և Նեյմարը նախորդ մրցաշրջանում հաղթել են Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների լիգան: Ռոնալդուն դարձել է Պրիմերայի լավագույն ռմբարկուն` խփելով 48 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031