Բաժիններ՝

«Շնորհակալություն «Բորուսիայի» երկրպագուներին` իմ վրիպումից հետո ինձ աջակցելու համար». Հենրիխ Մխիթարյան

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի «Այնտրախտի» հետ տնային խաղում իր թույլ տված վրիպումը: Թոմաս Տուխելի թիմն այդ խաղը հաղթեց 4:1 հաշվով: 2-րդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ գլխով գոլ խփել բաց դարպասներին 2-3 մետր հեռավորությունից:

«Ես ոչինչ չեմ կարող ասել այդ հաշվով, ուղղակի մեկնաբանություններ չկան: Բայց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր վանկարկում էին իմ անունը, որպեսզի աջակցեն ինձ: Ես ինձ շատ լավ զգացի և կաշխատեմ գոլ խփել նրանց համար»,- Մխիթարյանին ցիտում է Sport1 ինտերնետ պարբերականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031