
Ակնհայտ է, որ «Չելսին» կարող է թռնել Անգլիայի Պրեմիեր լիգայից

«Վեսթ Հեմի» հարձակվող Էնդրյու Քերոլն իր կարծիքն է հայտնել «Չելսիում» ստեղծված իրավիճակի մասին:
«Դժվար է հավատալ, որ մրցաշրջանի արդյունքներում «Չելսին» կարող է թռնել Անգլիայի Պրեմիեր լիգայից:
Բայց ըստ նրա, թե նրանք ինչպես են հանդես գալիս այս մրցաշրջանում, միանգամայն կարելի է սպասել, որ Մոուրինիոյի թիմը կգրավի վերջին 3 տեղերից մեկը: Ակնհայտ է, որ դա այդպես է:
Ուղղակի անհավանական է, որ այդպիսի ֆուտբոլիստներով թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի ամենաներքևում: Դժվար է գիտակցել, որ այդպիսի լավ թիմը՝ հայտնի ֆուտբոլիստներով, որոնց վրա հսկայական գումարներ են ծախսվել, ուղղակի տանջվում է դաշտում»,- ասել է Քերոլը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը