
Տուգանային հարված կատարելու մասին Ռաֆա Բենիտեսի խորհրդից հետո Ռոնալդուն լուռ հեռացել է սենյակից

Իսպանացի մարզչի բիոմեխանիկական հիմարությունը չի հուզում «Ռեալի» աստղին: Ռոնալդուն կանոնավոր կերպով կատարում է «Ռեալի» բոլոր տուգանայինները, բայց շատ հազվադեպ է գոլ խփում: Բենիտեսը խորհուրդ է տվել Կրիշտիանուին բիոմեխանիկական հետազոտություն անցնել, որը կարող է կատարելագործել ստանդարտներից նրա կատարած հարվածները:
Ըստ Ecodiario-ի տեղեկության, Ռոնալդուն ի պատասխան՝ լուռ դուրս է եկել սենյակից:
Ավելի վաղ հաղորդվել էր «Ռեալի» մարզչի և ֆուտբոլիստի կոնֆլիկտի մասին: Ինֆորմացիա կար նաև, որ Ռոնալդուն վերջնագիր էր ներկայացրել ակումբին` պահանջելով հեռացնել Բենիտեսին:
Իսպանիայի առաջնության 15 խաղերում Ռոնալդուն խփել է 10 գնդակ և կատարել է 3 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը