Բաժիններ՝

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նպատակահարմար չի գտնում աջակցել Պլատինիին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան գտնում է, որ շատ ծանր կլինի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամանակ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին աջակցելը, եթե նա նույնիսկ մասնակցության թույլտվություն ստանա: Հիշեցնենք, որ ֆրանսիացին կասկածվում է կոռուպցիոն սկանդալում մասնակցություն ունենալու մեջ` 2011թ. ՖԻՖԱ-ից 1.8 մլն եվրո ստանալու պատճառով:

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի նիստն այս կապակցությամբ տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, որի ժամանակ Պլատինիի ժամանակավոր որակազրկումը կարող է կամ երկարաձգվել, կամ վերացվել:

«ՖԻՖԱ-ն և ֆուտբոլային աշխարհը պետք է փոխվեն: Բոլորը պետք է տեսնեն այդ փոփոխությունները: Այնպես որ, դժվար կլինի աջակցել Պլատինիին, եթե մեղադրանքներն ամբողջովին չհանվեն: Իսկ դա դժվար է անել»,- Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի գործադիր տնօրեն Մարտին Գլենի խոսքերն է ցիտում BBC-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031