«Երազում եմ Մեսսիին ունենալ իմ թիմում, բայց ոչ մարզել»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր կարծիքն է հայտնել Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
«Մեսսին այլ հարթությունում է: Որովհետև Աստված որոշել է, որ նա պետք է խաղա իր սեփական լիգայում: Ես կարծում եմ, որ բանը միայն Աստծո մեջ է: Մեսսին մաքուր տաղանդ է: Կարծում եք, որ մարզիչներից ինչ-որ մեկը նրան ինչ-որ բա՞ն է սովորեցրել: Մարդիկ հարցնում են. «Երազո՞ւմ եք Դուք մարզել Մեսսիին»: Ես երազում եմ նրան իմ թիմում ունենալ, այլ ոչ թե մարզել:
Գվարդիոլան նրան չեմպիո՞ն է դարձրել: Մեսսին, ում հետ պատահի՝ չեմպիոն կդառնա: Մարզիչները կարող են նրան խաղի ասպեկտները սովորեցնել, հասկացնել, թե որտեղ են ուզում նրան տեսնել: Բայց նա անհատական ֆուտբոլիստ է: Ես նրա դեմ շատ անգամ եմ խաղացել և ամեն անգամ չեմ իմացել, թե նա կոնկրետ որտեղ կխաղա: «Ինտերում» ես ֆուտբոլիստների ցանց էի պատրաստել, որպեսզի կանգնեցնեի նրան»,- պորտուգալացուն ցիտում է GQ-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը