Մադրիդի իշխանությունը մերժել է «Արքայական ակումբին»
Մադրիդի ամենահայտնի ֆուտբոլային ակումբը՝ «Ռեալը», դիմել էր Մադրիդի իշխանություններին՝ տնային խաղերի համար նախատեսված մարզադաշտը վերանորոգելու համար: Մադրիդի իշխանությունը հրապարակել է իր որոշումը, ըստ որի պատրաստ է ակումբին թույլ տալ փոխել մարզադաշտն այնքան, որ դա չազդի քաղաքի ճարտարապետության վրա և նեղություն չպատճառի քաղաքաբնակներին:
«Սրքայական ակումբին», սակայն, այս պայմանները չեն համապատասխանում: Վերակառուցումը ենթադրում է ֆասադի փոփոխություն և մարզադաշտին կից հյուրանոցի և առևտրի տան կառուցում, ինչը, ըստ որոշման՝ արգելվում է:
1947 թվականին կառուցված 80 հազարանոց մարզադաշտը վերջին անգամ վերակառուցվել է ԱԱ-1982-ի նախօրեին:
Սիրարփի Աղաբաբյան