
«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի հունվարին ձեռք բերել Լուիս Սուարեսին

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ:
Հաղորդվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել հարձակվողին հունվարին, որպեսզի լուծի ընթացիկ մրցաշրջանում թիմի ցածր արդյունավետության պրոբլեմը: Ամենայն հավանականությամբ, «Բարսելոնան» չի ցանկանա բաժանվել իր առաջատարներից մեկից, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձմեռային տրանսֆերների համար տրամադրել 135մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը