«Չելսիի» ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ գտնվում են «Սանդերլենդի» և «Ուոտֆորդի» մակարդակում. Ժոզե Մոուրինիո
Պորտուգալացին վստահ է, ժամանակն է, որ լոնդոնցիները հրաժարվեն գերաստղերի ստատուսից:
«Չեմ կարծում, որ ես պետք է տնօրենների խորհրդից 50 կամ 100 մլն եվրո գումար խնդրեմ` տրանսֆերների համար, որովհետև մեր ֆուտբոլիստներ վատն են: Նրանք մեր ֆուտբոլիստներն են, որոնց հետ մենք պետք է լուծենք խնդիրները: Նրանք, ովքեր վատ խաղ են ցուցադրում, պետք է հարված ստանան ինքնասիրությանը և ինքնագնահատանքին:
Չեմ կարծում, որ նրանք իրավունք ունեն իրենց գերաստղեր կամ թոփ ֆուտբոլիստներ զգալու: Հիմա մենք պետք է մեղմենք մեր հպարտությունը և նայենք «Լեսթերի» ֆուտբոլիստներին: Հիմա հենց նրանք են աստղերը:
«Չելսիի» ֆուտբոլիստները պետք է նայեն «Սանդերլենդի» և «Ուոտֆորդի» ֆուտբոլիստներին և ասեն. «Մենք հիմա Ձեզ հետ նույն մակարդակի վրա ենք»: Հիմա մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ «Սանդերլենդն» է, իսկ «Ուոտֆորդից» ետ ենք մնում 10 միավորով:
«Սթենֆորդ Բրիջում» հաջորդ խաղերի ժամանակ մենք պետք է մրցակիցներին վերաբերվենք առանց մեծամտության»,- Մոուրինիոյին ցիտում է «Չելսիի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը