Բաժիններ՝

«Պլատինիին գամել են անարգանքի սյունին». Յուրի Ջորկաեֆ

1998թ. Աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը գտնում է, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են: Հիշեցնենք, որ ֆրանսիացին կասկածվում է կոռուպցիայի մեջ` 2011թ. ՖԻՖԱ-ից 1.8 մլն եվրո ստանալու պատճառով, և հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից մինչև հունվարի 5-ը, չնայած այդ ժամկետը կարող է երկարաձգվել:

«Ես չգիտեմ, Պլատինին էլ ուժ ունի` պայքարը շարունակելու համար: Նա պաշտպանում է իրեն, որովհետև նրա իրավունքները ոտնահարվել են, բայց ես չգիտեմ, արդյո՞ք նա կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Նրան գամել են անարգանքի սյունին: Ես նրա հետ հաճախ եմ խոսել և վստահ եմ, որ նա միշտ ֆուտբոլի կողմն է: Ափսոս, որ այդպես է ստացվում, քանի որ նա, հավանաբար, կլիներ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի լավագույն թեկնածուն»,- ասել է Յուրի Ջորկաեֆը Le Figaro-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս