Բաժիններ՝

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները նշել են «Ռեալի» պարտությունն ինքնաթիռում

Օրերս «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ուղևորվել են Տոկիո՝ մասնակցելու աշխարհի ակումբային առաջնությանը: Իսկ այդ ընթացքում Իսպանիայում շարունակվում է Լա լիգան:

Ըստ «Marca»-ի տեղեկությունների, 13 ժամ տևած թռիչքի ժամանակ օդաչուն հայտարարություն է արել՝ ֆուտբոլիստներին տեղեկացնելով «Վիլյառեալի»՝ «Ռեալ Մադրիդի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակի մասին:

Ըստ աղբյուրի՝ լուրն ընդունվել է ծափահարություններով և «Visca, Barca» բացականչություններով: Պատահական չէ, որ կատալոնացիների կազմում ամենից ակտիվը մադրիդցիների պարտությունը նշել է Ժերարդ Պիկեն:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031