Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թոմաս Բերտոլդը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հաջողությունների մասին: Խոսք է գնացել նաև ակումբի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան Մարիա Գյոթսեին վերադարձնելու մասին:
Մադրիդյան ակումբի նախկին մարզիչը պորտուգալացու գլխավոր մրցակից է համարում Լիոնել Մեսսիին:
««Բարսելոնան» չի հետաքրքրվում Դավիդ Դե Խեայով: Պոլ Պոգբայի նկատմամբ իրոք հետաքրքրություն կա, բայց «Բարսելոնան» այդքան գումար չունի նրա համար»,- հայտարարել է հայտնի իսպանացի լրագրող Գիլիեմ Բալագեն` պատասխանելով երկրպագուների հարցերին:
«Արսենալի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է օրերս կայացած Էլ Կլասիկոյի մասին՝ նշելով, որ ապշած է Զիդանի մարտավարությունից:
Չինաստանի Սուպերլիգայի ակումբների կողմից Իբրահիմովիչի նկատմամբ համառ հետաքրքրությունների մասին ինֆորմացիան վաղուց էր տարածվել, բայց ֆուտբոլիստը և նրա գործակալ Մինո Ռայոլան հրաժարվում էին բացահայտել առաջարկությունների արժեքները:
К2 Promotions ընկերության գործադիր տնօրեն Թոմ Լեֆլերը հաղորդել է, որ Վլադիմիր Կլիչկոյի ռևանշ մենամարտը Թայսոն Ֆյուրիի հետ կարող է տեղափոխվել աշուն, բայց այն անպայման տեղի կունենա:
Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում «Բավարիան» հաղթեց «Այնտրախտին» (1:0), իսկ Դորտմունդի «Բորուսիան»` «Վերդերին» (3:2):
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Բարսելոնային» (2:1), իսկ «Ատլետիկոն» ջախջախեց «Բետիսին» (5:1):
Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» ջախջախեց «Լացիոյին» (4:1), իսկ «Յուվենթուսը» հաղթեց «Էմպոլիին» (1:0):
Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Արսենալը» ջախջախեց «Ուոտֆորդին» (4:0), իսկ «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ (1:1):
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է թիմում իր ապագայի մասին կարծիքներով:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր ստորագրություններով Արգենտինայի հավաքականի մարզաշապիկներ է նվիրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրերին:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Տոտենհեմի» հետ անցկացրած տնային խաղից ստացած տպավորություններով (1:1):
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնայի» հետ անցկացրած արտագնա խաղից ստացած տպավորություններով (2:1):
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է իսպանական Պրիմերայի 31-րդ տուրում «Ռեալի» հետ անցկացրած տնային խաղից ստացած տպավորություններով (1:2):
Բելոռուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն Մայամիի մրցաշարի եզրափակչում հաղթելով ռուսաստանցի թենիսիստուհի Սվետլանա Կուզնեցովային 6:3, 6:2 հաշվով` տարավ իր 3-րդ տիտղոսը այս մրցաշրջանում:
«Մենք հոյակապ ֆուտբոլիստներ ունենք և մեզ բնորոշ խաղով կարող ենք հաղթել Կլասիկոն: Հույսեր ենք կապում երկրպագուների հետ։ Խնդիրը պարզապես հաղթելը չէ, այլ գեղեցիկ հաղթելը։ Ոչ մի բան չի հանգստացնում «Բարսելոնայի» սիրտը, որքան «Ռեալի» դեմ հաղթանակը»,- նշել է Էնրիկեն:
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ով երկար ժշամանակ խաղացել է Մադրիդի «Ռեալի» կազմում, խոսել է այսօր երեկոյան սպասվող Կլասիկոյի մասին: Ալոնսոն նշել է, որ Կամպ Նոում հաղթելը բարդ չէ, քանի որ նրանք դա շատ են արել:
Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Կիպրոսի մինչև 14 տարեկանների հավաքականի հետ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրը կենտրոնական է, քանի որ հենց այս տուրում են մրցելու իսպանական 2 գրանդները՝ «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տյուխելը ապրիլի 1-ին կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հենրիխ Մխիթարյանի` Թուրինի «Յուվենթուս» հնարավոր տեղափոխության մասին: Ըստ «Kicker»-ի՝ Տյուխելն ասել է. «Մխիթարյանն իսկական չեմպիոն է: Պետք է ամեն ինչ անել նրան` թիմում պահելու համար»:
Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության է հասել «Ուֆա»-ի նկատմամբ:
Կիսաեզրափակչում ռուսաստանցի թենիսիստուհին հաղթեց Թիմի Բաչինսկիին 7:5, 6:3 հաշվով: Խաղը տևեց 1 ժամ 56 րոպե: Կուզնեցովան իրացրեց 4 բրեյք՝ 7-ից, կատարեց 3 էյս և թույլ տվեց 2 կրկնակի սխալ:
Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկում է Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտարարել է Սերբիայի վարկանիշային մրցաշարին մասնակցող ազատ ոճային ըմբիշների անունները:
Հայտնի գործակալին զարմացնում է 23-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի առաջընթացը:
Միլիարդատերը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել Մոուրինիոյին, և նա արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել մարզչի գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեռևս փետրվարին, երբ Մոուրինիոն և Մենդեշը հյուրընկալվել էին Լիմին` նրա հարազատ Սինգապուրում:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը:
Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կազմերից դուրս մնալու վտանգի տակ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, պատճառն այն է, որ երկրի ղեկավարությունը միջամտում է ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին: