«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն արտահայտվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» հետ կայանալիք պատասխան հանդիպման կապակցությամբ:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 63 կգ քաշային պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Պետրոսյանը երկամարտի 207 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Վոլֆսբուրգի» հետ անցկացրած պատասխան խաղում դարձավ 3 գոլի հեղինակ (3:0):
«Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» հաղթանակներ տարան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղերում և անցան մրցաշարի հաջորդ ռաունդ:
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը մեկ վայրկյան անգամ չի կասկածում, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում մադրիդցիները կարող են հաղթել կատալոնական «Բարսելոնային»:
Մենամարտի օրը և Ռուրկի ապագա հակառակորդը դեռ հայտնի չեն: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Ռուրկի մարզումային գործընկերներից մեկը՝ օլիմպիական չեմպիոն Եգոր Մեխոնցևը, ծնունդով Սվերդլովսկի մարզից է, դրա համար դերասանը, որպես մարտն անցկացնելու պոտենցիալ վայր, ընտրել է Եկատերինբուրգը:
««Լեսթերին» երկրպագելն ուրախության և տանջալից հոգեվարքի խառնուրդ է: Դու այնքան շատ ես ցանկանում, որ նրանք դառնան չեմպիոն, որ նրանց խաղերը դիտելը շատ դժվար է դառնում:
Ավստրիացի բռնցքամարտիկ Աստրիդ Կլիմենտան կծել է սերբ Անդրեյ Պեշիչին Մյունխենում կայացած մենամարտի ժամանակ, որից հետո հարված է ստացել ծնոտին՝ սերբի պրոմոուտեր և նախկին բռնցքամարտիկ Ալեքսանդր Պետկովիչից:
Շվեդիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ֆուտբոլային լարված գրաֆիկի ու դրա հետևանքով՝ իր մարզավիճակի մասին: Զլատանը նշել է, որ բարդ մակարդակով է խաղում՝ անկախ ծանրաբեռնվածությունից: Ըստ Զլատանի՝ ինքը դեռ երբեք այսքան լավ չի խաղացել և այսքան հրաշալի չի զգացել իրեն:
Սիլվիո Բեռլուսկոնին շարունակում է փորձարարությունը մարզիչների հետ: Բեռլուսկոնին և ակումբի նախագահ Ադրիանո Գալիանին երկուշաբթի 3 ժամանոց հանդիպում են անցկացրել Քրիստիան Բրոկիի հետ, ով մարզում է «Միլանի» պրիմավերան:
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթեց գերմանացի Էլ-Հագ Օմարիին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը պատմել է, թե ինչպես է փոխվել մթնոլորտը թիմում Գվարդիոլայի պայմանագրի մասին հայտարարելուց հետո:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յալյանը Եվրոպայի առաջնությունում երկամարտի 190 կգ արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը:
«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմելանը նորից վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս է մնացել շաքից: Ֆուտբոլիստի մոտ կրկնվել է աջ ոտքի մկանային վնասվածքը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Վոլֆսբուրգի» հետ անցկացվելիք պատասխան խաղի նախօրեին (առաջին խաղ` 0:2) կոչ է արել թիմին՝ լինել համբերատար:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան կրկին վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել թիմին առաջիկա խաղերում:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ռուրյան դերբիից հետո զրուցել է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքի հետ: Հենրիխը նշել է, որ ոչ-ոքի արդյունքը թիմին չի բավարարում, շատ գոլային պահեր կային, որ պետք է իրացվեին:
Նախաքննությունը խոստովանական ցուցմունքներ է ստացել Բելգիայում կատարված ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ամերիկյան «MLS» լիգայի Արևմտյան կոնֆերենցիայում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է դստեր ծնվելու մասին:
Բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ) հաջողությամբ հաղթահարել են առաջին փուլի արգելքը, իսկ ահա եվրոպական մրցաշարում իր 2-րդ մենամարտ ն անցկացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, հաղթահարելով իտալացի մրցակցի արգելքը, անցել է քառորդ եզրափակիչ փուլ:
Իսպանական «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին առաջին տեղն է զբաղեցրել 2015 թվականին ֆուտբոլիստների եկամտի ցուցանիշով՝ վաստակելով 74 մլն եվրո, տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոն նշել է, որ հուսահատված չէ իր թիմի վերջին արդյունքներով: Ըստ նրա՝ 2 խաղում պարտվելը պարզապես հոգնածության արդյունք է: Ֆուտբոլիստը կոչ է արել չմոռանալ, թե որ ակումբն է համարվում ֆավորիտ բոլոր մրցաշարերում և որ ակումբն է դեռ պայքարում հնարավոր բոլոր տիտղոսների համար:
Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը, հնարավոր է, ամռանը լքի դորտմունդյան ակումբը: Նրա տեղափոխության շուրջ խոսակցությունները առկա էին նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կնոջ՝ Ելենայի հետ համատեղ առողջ սննդի ռեստորան է ստեղծել Մոնտե Կառլոյում: Անվանի թենիսիստն իր ընկերներին արդեն հյուրընկալել է մոտ ժամանակներս հասարակության լայն շրջանակների հա մար դռները բացող հաստատությունում:
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Տոտենհեմից» կրած խոշոր պարտությունից հետո համեմատել է այն խնդիրները, ինչն իրենց առջև են դնում 2 ակումբները:
Կլաուդիո Ռանիերիի թիմը դարձավ անհասանելի 5-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդի համար:
Ուկրաինայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Անդրեյ Շևչենկոն հայտարարել է, որ հետագայում շատ է ցանկանում լինել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչը:
Նորվեգական Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 53 կգ քաշային Աննա Գովելյանը B ենթախմբում երկամարտի 174 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը:
Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը: