
«Երեկ, վաղը և միշտ ես կլինեմ Եգորյան». Օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյան

Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիական ոսկի նվաճած հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հաղթանակից հետո զրուցել է լրագրողների հետ:
Եգորյանը նշել է, որ անսահման երջանիկ է, քանի որ իր տարիների աշխատանքը զուր չի անցել:
«Երեկ, վաղը և միշտ ես կլինեմ Եգորյան: Չեմ փոխի ազգանունս, երբ ամուսնանամ:
Ինձ միշտ ասում են, որ շատ անկեղծ եմ խոսում լրագրողների հետ, սխալ բաներ եմ ասում, բայց դա ինձ համար էական չէ: Ես չեմ խուսափում ուշադրությունից: Ես հայ կին եմ և միշտ պատրաստ եմ ուշադրության»,- նշել է Եգորյանը:
Յանա Եգորյանը պատմել է նաև, որ Ռուսաստանում ապրում է տատիկի և մայրիկի հետ: Եգորյանի հայրն ապրում է Երևանում:
Սիրարփի Աղաբաբյան