Ռիո-2016-ի մեդալային հաշվարկը՝ 6-րդ մրցումային օրվանից առաջ
31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 6-րդ մրցումային օրվանից առաջ, մեդալային հաշվարում առաջատարը կրկին ԱՄՆ-ի հավաքականն է: ԱՄՆ-ի օլիմպիական ընտրանին նվաճել է ընդհանուր 32 մեդալ, որոնցից՝ 11 ոսկե, 11 արծաթե և 10 բրոնզե:
Մեդալային հաշվարկի 2-րդ տեղում Չինաստանն է՝ 10 ոսկե, 5 արծաթե, և 8 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում է Ճապոնիան, համապատասխանաբար՝ 6 ոսկե, 1 արծաթե և 11 բրոնզե մեդալով:
4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են՝ Ավստրալիան, Հունգարիան,Ռուսաստանը, Հարավային Կորեան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ նշված հերթականությամբ: