Բաժիններ՝

«5-րդ տեղը Նազիկի վնասվածքներից հետո իսկապես հերոսություն է». գլխավոր մարզիչ

Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով` օլիմպիական խաղերում Նազիկ Ավդալյանի գրանցած 242 կգ արդյունքը առավելագույնը չէր:

«Սա այն բացառիկ մրցումներից մեկն էր, որտեղ Նազիկն այդպես էլ մեդալ չունեցավ: Սակայն ժամանակները փոխվում են: Այս 5-րդ տեղը Նազիկի վնասվածքներից հետո իսկապես հերոսություն է: Եթե մի քիչ ավելի ժամանակ ունենայինք, ապա Նազիկն անպայման մեդալ կունենար, մեզ միայն ժամանակը չբավարարեց: Ինչ-որ բան խանգարեց նրան, եթե առողջությունը նորմալ լիներ, ապա մեդալ էլ կլիներ: 5-րդ տեղը Նազիկի առավելագույնը չէր: Եթե Նազիկն ունենա համարձակություն և նորից շարունակի ծանրամարտով զբաղվել, ապա ես իմ կողմից խոստանում եմ` նա մեդալներ կունենա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում»,- ըստ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ ասել է գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս