Բաժիններ՝

Հայաստանի թիմը մասնակցում է Միխայիլ Բոտվիննիկի գավաթի խաղարկությանը

Այսօր Մոսկվայում մեկնարկում է աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի Գավաթը:

Մրցաշարին մասնակցում են 10 հավաքական թիմ, որոնք ներկայացնում են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Ռուսաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը: Թիմերը բաղկացած են 4 երիտասարդ շախմատիստներից և թիմի ավագից:

Համաձայն մրցաշարի կանոնադրության յուրաքանչյուր թիմի ավագ միաժամանակյա խաղի սեանս է անցկացնելու հակառակորդ թիմի երիտասարդ շախմատիստների հետ: Հայաստանի թիմի ավագն է գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, իսկ թիմի կազմում հանդես են Արմեն Բարսեղյանը, Ալեքս Մանուկյանը, Տիգրան Ռ. Սարգսյանը և Արա Երոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031