Բաժիններ՝

Ռիո-2016-ի 5-րդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնի 4 հայ օլիմպիական

31-րդ ամառային օլիմպիական խաղերում 1-օրյա դադարից հետո պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի 4 ներկայացուցիչ: Հայ մարզիկներից առաջինը հանդես կգա 56կգ քաշային բռ նցքամարտիկ Արամ Ավագյանը: Հայ մարզիկի ելույթն սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 18:30-ին:

Արամ Ավագյանի մրցակիցն է լինելու Ճապոնիան ներկայացնող Մորիսակա Արաշին: Բռնցքամարտի մեր մյուս ներկայացուցիչը՝ Հովհաննես Բաչկովը, իր մենամարտը կսկսի 19:30-ին, իսկ մրցակիցը կլինի Վենեսուելան ներկայացնող Լուիս Արկոն Մարտինը: Հայաստանն այսօր ներկայացնող հաջորդ մարզիկը ծանրորդուհի Նազիկ Ավդալյանն է: 69 կգ քաշային կարգում հայ մարզուհին պայքար կծավալի A խմբում ՝ Երևանի ժամանակով 22:30-ից սկսած: Հայ օլիմպիականների խաղային օրը կեզրափակի Եվրոպայի գործող չե մպիոն Անդրանիկ Կարապետյանը: 77 կգ քաշային ծանրորդը պայքարը կսկսի ժամը 02:00-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031