«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է U17 Աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի հաղթանակը: Ըստ Կոնտեի կարծիքի՝ շատ շուտով պատանի անգլիացի ֆուտբոլիստներն իրենց մասին կհայտարարեն նաև մեծահասակների ֆուտբոլում:
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը նշել է, որ բրիտանացի մասնագետներին հեշտ չէ աշխատանք գտնել Անգլիայի առաջնությունում:
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստները թիմի ավագ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ չեն ցանկացել ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հավաքականի հետ:
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը պարտություն կրեց Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Եվրոպայի թիմային առաջնությունում:
Բուլղարացի հարձակվողը արգենտինացուն կոչել է լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ:
Ֆրանսիայի հավաքականի նախկին աստղ Ռոբեր Պիրեսը հայտարարել է, որ Նեյմարը ամենաարժեքավոր ֆուտբոլիստը չէ ՊՍԺ-ի կազմում:
Արգենտինացին ուզում է գնալ MLS:
«Արքայական ակումբի» կիսապաշտպան Թոնի Կրոսը մտադիր է շարունակել տիտղոսներ նվաճել իր թիմի հետ:
«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը հայտնվել է լոնդոնյան «Չելսիի» հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում:
Անգլիայի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլերդայսն անհանգստանում է ժամանակակից Պրեմիեր լիգայում իր համերկրացիների դերի կապակցությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն տեսնում է իրեն հավաքականի մարզչի դերում:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն ցանկանում է հանդես գալ միայն «կապտանռնագույնների» կազմում:
«Միլանի» ղեկավարությունը ենթադրում է, որ մարզիչն ընդունակ է շտկել իրավիճակը:
Բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության 2-րդ տուրում «Արթիկը» սեփական հարկի տակ 87-69 հաշվով առավելության է հասել «Գրանդ Սպորտի» նկատմամբ:
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ տոնեց Եվրոպայի թիմային առաջնության ﬔկնարկային տուրում:
Ազգային երգ ու պարով այսօր Վանաձորում կայացավ հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։
Վերջին շրջանում կատալոնացի ֆուտբոլիստ Պիկեի մասին պտտվում են մի շարք խոսակցություններ, որոնք այնքան էլ դրական չեն՝ պոկերի պատճառով կուտակված պարտքեր, բաժանում Շակիրայից, կոնֆլիկտներ հավաքականում, և այլն: Սակայն իսպանական մամուլը կիսվել է իսպանական գլխագրերի չար կերպարի մասին բարի պատմությամբ:
Կատալոնիայի անկախության հռչակման մասին լուրը կատալոնացիները ընդունեցին՝ որպես տոնական, ոմանք էլ շտապեցին բացել շամպայնի շիշը: Իրականում խորհրդարանի որոշումը չի նշանակում, որ Կատալոնիան պաշտոնապես հռչակվեց անկախ:
Մադրիդցիների կազմն ամբողջովին կոմպլեկտավորված է: «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հայտարարել է, որ մադրիդցիները դուրս չեն գա շուկա մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի հրաժարվել գնդակների վերաբերյալ իր քննադատությունից և մեղադրել է ՖՒՖԱ-ին նրանում, որ այնտեղ չեն լսում մարզիչների և ֆուտբոլիստների կարծիքը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիին» համարում է Անգլիայի առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդը:
Կատալոնացիները վերադարձել են ֆրանսիացուն ստորագրելու մտքին: Կատալոնական ակումբի ղեկավարներն արդեն կապվել են Գրիզմանի գործակալի հետ:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը վերապրում է պատմության մեջ իր ամենահաջող շրջաններից մեկը:
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան չի մասնակցի Կլասիկոյին՝ «Ատլետիկի» հետ: Իսպանացի ֆուտբոլիստը վերջին օրերին չի մարզվում վնասվածքի պատճառով: Ինիեստայի մասնակցությունը հարցականի տակ էր նաև Չեմպիոնների լիգայի խաղի համար:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայում» չեն պատրաստվում պաշտոնական մակարդակում ինչ-որ հայտարարություններ անել Կատալոնիայի անկախության կապակցությամբ, որի պառլամենտը նախօրեին հավանություն տվեց մի փաստաթղթի, որը հռչակեց Իսպանիայից առանձնացումը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 10-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
ՊՍԺ-ի հարձակվողներն ընդհանուր լեզու են գտել: Կիլիան Մբապեն պատմել է իր թիմակիցներ Նեյմարի և Էդինսոն Կավանիի հետ փոխհարաբերությունների մասին:
Ռուսական МАТЧ ТВ հեռուստաընկերության նկարահանող խումբը հաղորդում է պատրաստում Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: