Բաժիններ՝

Մարկո Ռոյսը կարող է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Միլան»

Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում:

Ըստ պարբերականի տեղեկության, 28-ամյա գերմանացի ֆուտբոլիստի ձեռքբերման հնարավորությունը դիտարկում է «Միլանը»: Միլանյան ակումբ Ռոյսի տեղափոխության վրա կարող է ազդել Puma-ի համապատասխան դրությունը: Նշվում է, որ հենց այդ բրենդը հետագայում կդառնա «Միլանի» նոր տեխնիկական հովանավորը, իսկ Ռոյսն ունի հովանավորչական պայմանագիր Puma-ի հետ և հանդիսանում է այդ ընկերության ամենահայտնի և վառ դեմքերից մեկը:

Ավելի վաղ Ռոյսը խոստովանել էր, որ կարող է չերկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ, որը լրանում է 2019թ. ամռանը:

Ֆուտբոլիստը տվյալ պահին շարունակում է վերականգնվել հերթական վնասվածքից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս