Բաժիններ՝

Կանանց շախմատի հավաքականը զիջեց Ուկրաինային

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը պարտություն կրեց Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում:

Կանանց ընտրանու մրցակիցը երկրորդ տուրում Ուկրաինայի հավաքականն էր: Հայաստանի թիմում առաջին խաղատախտակին պարտություն կրեց Էլինա Դանիելյանը: Պարտվեց նաև Մարիա Գևորգյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան: Ուկրաինա-Հայաստան 3:1:

Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 16:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031