Բաժիններ՝

«Չելսին» պատրաստ է «Ատլետիկոյի» կիսապաշտպանի համար վճարել 80 մլն եվրո

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը հայտնվել է լոնդոնյան «Չելսիի» հետաքրքրությունների շրջանակում:

«Հնդկացիների» երիտասարդ աստղն իր խաղով տպավորել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, ով ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը:

Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «կապույտները» մտադիր են ստանալ Սաուլին և պատրաստ են կիսապաշտպանի տեղափոխության համար վճարել 80 մլն եվրո:

Նախորդ ամառ Նյիգեսը երկարաձգեց պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ և տվյալ պահին նրա հրաժարագինը կազմում է 150 մլն եվրո: Այնուամենայնիվ, «Չելսիում» հույս ունեն, որ «Ատլետիկոն» բաց կթողնի ֆուտբոլիստին առաջարկված գնի դիմաց:

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Սաուլն անցկացրած 9 խաղերում դարձել է 1 գոլի և 1 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս