
«Կարծում եմ՝ արդեն հունվարին «Մանչեսթեր Սիթին» կդառնա չեմպիոն». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիին» համարում է Անգլիայի առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդը:
Նախօրեին հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է «կարմիրների» մարզչին, թե արդյո՞ք նա կարծում է, որ հնարավոր է հաղթել ԱՊԼ-ն՝ խաղալով զուտ հարձակողական ֆուտբոլ: Կլոպը պատասխանելիս բերել է ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» օրինակը:
«Հարցրեք, թե ինչ է այդ մասին մտածում Խոսեպ Գվարդիոլան: Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» արդեն հունվարին կդառնա Անգլիայի չեմպիոն: Էությունը նրանում չէ, թե կոնկրետ ինչ ոճով ես խաղում, այլ նրանում, որպեսզի կարողանաս ընտրել ճիշտ ոճ, որը հարմար կլինի հենց քո թիմի համար»,- Կլոպին է մեջբերում SFR Sport-ը:
Տվյալ պահին «Լիվերպուլը» գրավում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 13 միավոր: «Մանչեսթեր Սիթին» 25 միավորով առաջին տեղում է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը